Friday, 19 06 2026
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը

Ակադեմաիական քաղաքն ու տարրական կառավարումը

Արձակուրդից վերադարձած վարչապետ Փաշինյանը Ֆեյսբուքում ներկայացրել է Ակադեմիական քաղաքի վերաբերյալ գերմանական ընկերության մաստեր պլանի փաթեթը, ասելով, որ արված է 450 էջանոց «ֆունդամենտալ գործ», անգամ քամիների ուղղությունների վերաբերյալ. «Շատ ֆունդամենտալ գործ է արված։ Ընդհուպ վերլուծված են, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում, որ հարթակից ինչ տեսարան պետք է բացվի, ինչպիսի բուսականություն պետք է լինի, որ շերտի բուսականությունն ինչպիսի գործառույթ պետք է իրականացնի։ Սա ցույց եմ տալիս ոչ միայն այն պատճառով, որ ակադեմիական քաղաքի նախագիծն առարկայանում է, այլև այն պատճառով, որ սա մի կուլտուրա է, որը մեր իրականության մեջ ես շատ հաճախ չեմ տեսնում։ Ուրախ եմ՝ այդ կուլտուրան ևս մի կարևոր քայլ է անում հենց ակադեմիական քաղաքի առիթով»:

Ինչ խոսք, կառավարման արդյունավետության այն ցուցիչները որ կան այսօր Հայաստանի պետական կամ տեղական կառավարման ինստիտուտներում, գտնվում են այսօր այնպիսի ցածր կետի վրա, որ ցանկացած շատ, թե քիչ հանգամանալից աշխատանք կարող է թվալ բարձրակետ: Այստեղ գլխավոր հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ որպես կառավարության ղեկավարի, որպես կառավարող մեծամասնության ղեկավարի խնդիրը կառավարման եւ աշխատանքի կուլտուրան արդեն իսկ պետական կառավարման նկարագրի վերածելն էր: Մինչդեռ տեղի է ունենում լրիվ հակառակը եւ պետության ու պետականության մասին հռչակագրային սահմանումներին զուգահեռ, գործնական մակարդակում այդ ամենի մշակույթը հավասարեցվում է «կրտսեր դպրոցական մակարդակի», ինչի խորհրդանշական վկայությունը նախօրեին Սառնաղբյուր գյուղի դպրոցականների հետ վարչապետի հանդիպման բովանդակությունն էր:

Այդ կոնտրաստի պայմաններում, չի ստացվում այլ տպավորություն, քան այն, որ Ակադեմիական քաղաք նախագիծը եթե առարկայանում է, ապա ընդամենը որպես քարոզչական նախագիծ, այլ ոչ թե իրապես մի մեգանախագիծ, որ բավարարում է Հայաստանի անհրաժեշտությունները մի շարք մակարդակներում՝ թե ժամկետային, թե նաեւ հայեցակարգային: Շաբաթներ առաջ եղավ տեղեկություն, որ այդ նախագծի արժեքը կարող է գերազանցել 5 միլիարդ դոլարը: Եթե Հայաստանն ունի 5 միլիարդ դոլար, կամ՝ կարող է գտնել այդ 5 միլիարդ դոլարը, ապա դրան ուղղված էներգիան ու ռեսուրսները պետք է ուղղի Հայաստանի համար թե մարտավարական, թե ռազմավարական բոլորովին այլ մեգանախագծերի՝ ճանապարհային ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտում:

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության տեմպը ինչպես 2018-ից առաջ, այդպես էլ դրանից հետո առ այսօր որեւէ կերպ չի համապատասխանում այն թե «օպերատիվ-մարտավարական» տնտեսա-քաղաքական նշանակությանը, թե ռազմավարական նշանակությանը, որ ունի այդ նախագիծը Հայաստանի համար՝ ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական ընդգրկումով: Այս օրերին Վրաստան այցելող հայաստանցի զբոսաշրջիկներն իրենց տպավորվածությունն են հայտնում Թբիլիսիից Բաթումի տանող ճանապարհային նոր ենթակառուցվածքներից, որոնք կրճատել են Վրաստանի համար այդ կարեւու ճանապարհը մի քանի ժամով, եւ որոնց շինարարությունը՝ ընդ որում թունելնելով ու կամուրջներով, իրականացվել է բավականին արագ: Հայաստանում սակայն, անգամ Երեւանի փողոցայյին փոսալցումները տեւում են ամիսներ:

Պետք է լրջորեն խորհել այդ մասին, եւ տպավորվելով գերմանականաշխատանքային մշակույթից, այն բերել ոչ թե սոցցանց, այլ՝ կառավարություն, իջեցնել կառավարման մյուս օղակներ, վերածել պետական կառավարման աշխատանքային մշակույթի, այդ կերպ «ֆունդամենտալ» ձեւով փոխելով կառավարման արդյունավետության աստիճանը թե դինամիկայի, թե որակի իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում