Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Օգոստոսի 13-ը ծանր օր է

Օգոստոսի 13-ին Իրանի փոխնախագահ Զարիֆը հաստատել է իր հրաժարականը, Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Աբասը ժամանել է Մոսկվա, սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի Մերձավոր Արևելքի հերթական շրջայցը, Լեհաստանը Կալինինգրադի մարզից քառասուն կիլոմետր հեռավորության վրա լայնածավալ զորավարժություններ է սկսել, Մոլդովայի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել «ապօրինի զորքերը» Մերձդնեստրից, Բելառուսի զենիթահրթիռային-հրետանային հաշվարկները մտել են Ռուսաստանի տարածք, ՌԴ ԱԳՆ է հրավիրվել Մոլդովայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կետրարուն:

Արտառոց է, որ Մոլդովայի դեսպանորդը ՌԴ ԱԳՆ է հրավիրվել… մամուլում հայտնված այն տեղեկությունների հիման վրա, որ Ուկրաինային տրամադրված F-16 կործանիչների «մի էսկադրիլիա» կարող է հանգրվանել մոլդովական ռազմական օդանավակայանում:

Ընդունելով Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Աբասին, Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ինքը ներկայումս «բախվում է բազմաթիվ խնդիրների, բայց շարունակում է հետևել Մերձավոր Արևելքի իրադարձություններին»: Պուտինը ձևակերպել է Պաղեստինի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը՝ պետք է կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, Պաղեստինը պետք է լինի լիարժեք անկախ պետություն:

Նա, այդուհանդերձ, Իսրայելի հասցեին կոշտ գնահատականներից ձեռնպահ է մնացել՝ բավարարվելով նրանով, որ Գազայում իրավիճակը բնութագրել է որպես «հումանիտար աղետ»: Կարելի է ենթադրել, որ Մոսկվան այս փուլում չի գնում բաց առճակատման Թել Ավիվի հետ: Ըստ երևույթին, Իրանի բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը ներկայացրել է սպառազինությունների այնպիսի ցանկ, որ պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանն առայժմ չի կարող առարկայորեն լրացնել:

Հավանական է, որ Իսրայելին հարվածելու որոշում Իրանը չի կայացնի: Իսրայելն սպառնացել է, որ անկախ Իրանի հարվածի ծավալից և բնույթից, պատասխանը կլինի ուղղված իրանական տարածքին: Միջազգային ռազմական փորձագետները պնդում են, որ Իրանի ՀՕՊ-ը «չափազանց խոցելի է»:

Մեծ հաշվով, Մերձավոր Արևելքում լարվածությունը ձեռնտու է Ռուսաստանին, բայց եթե իրական պատերազմի ռեժիմում Իրանի օդային տարածքը չպաշտպանվի, և իսրայելական հրթիռներն ու կործանիչները թիրախներ խոցեն, ապա Մոսկվայի միջազգային ռենոմեն խստորեն կտուժի:

Արևմուտքը, կարծես, Ռուսաստանին ներքաշում է «նյարդերի պատերազմի» մեջ: Մերձբալթյան երկրներից Էստոնիան սահմանին խիստ մաքսային ռեժիմ է հաստատել, Լեհաստանը «մկաններ է ցուցադրում» Կալինինգրադում: Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերման պահանջը Մոսկվային Քիշնևի բաց մարտահրավերն է, ինչին ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ից փոխանցել են, որ Մոլդովայում «Ռուսաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ են ապրում»:

Խոսքը միայն Մերձդնեստրի մասին չէ, ՌԴ քաղաքացիություն ունի նաև գագաուզների մեծ մասը: «Որտե՞ղ կպայթի» հարցը, այսպիսով, ակտուալ է ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Արևելյան Եվրոպայում: Ո՞րն է սահմանագիծը, որը կողմերը չեն անցնի: Իսկ եթե «անդառնալիության կետն» այլևս հատվա՞ծ է: Օգոստոսի 13-ը ծանր օր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում