Երիտասարդ ամերիկացին ձկների համար նախատեսված կարթով բռնել է ալիգատոր, որը կշռում էր 362 կգ: Այս մասին գրում է Time-ը: Ֆլորիդա նահանգի բնակիչ, 19-ամյա Թիմ Ստրոն բռնել էր կենդանուն մեկ շաբաթ առաջ: Ալիգատորը, որ որսացել էր Ստրոն, ամենամեծ սողունն է, որ երբևէ դարձել է որսորդի զոհ:
Ստրոն պատմել է, որ ինքը որսի է գնացել ծնողների և ընկերոջ հետ: Սկզբում, երբ ալիգատորը կուլ է տվել խայծը, ինքը չի պատկերացրել դրա չափերը: Հետո արդեն Ստրոն, որի ընտանիքը զբաղվում է որսի համար նախատեսված սարքերի և զենքերի վաճառքով, հատուկ սարքի միջոցով սպանել է կենդանուն:
The Daily Mail-ը գրում է, որ կենդանու մսից պատրաստվել են սթեյքեր, իսկ նրա գլուխը զարդարելու է երիտասարդ որսորդի ննջասենյակի պատերից մեկը:









































