Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։
Ըստ հրապարակման՝ հուլիսի 31-ի կեսօրին Ալի Խամենեին անցկացրել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ։ Իսրայելին հարվածելու հրամանը տվել է այաթոլլան այս հանդիպմանը։ Պարբերականը վկայակոչում է երեք աղբյուրի, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու անդամների։ Նրանց անունները չեն հրապարակվում, քանի որ նրանք իրավասու չեն հրապարակայնորեն խոսել:








































