Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Մոսկվան պղծում է ԼՂ-ում զոհված «խաղաղապահների» հիշատակը

Ռուսաստանի միջնորդությամբ, մեր վեց խաղաղապահների կյանքի գնով մեկ օրվա ընթացքում դադարեցվել է Ղարաբաղում իրավիճակի սրումը 2023թ. սեպտեմբերին,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը: Ռուսաստանցի պաշտոնյան, երևի, հիշողության հետ խնդիրներ ունի. ռուս զինծառայողները 2023թ. սեպտեմբերի 19-ին սպանվել են ոչ թե հայ բնակչությանը պաշտպանելիս, այլ՝ պարեկային երթի ժամանակ՝ ադրբեջանական կողմի դիմահար կրակով, ինչի համար Իլհամ Ալիևը «ներողություն է խնդրել» և նրանց ընտանիքների փոխհատուցում վճարելու պատրաստակամություն հայտնել, ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինն էլ ընդունել է:

Բայց եթե «կենցաղային մանրուքներից» վերացարկվենք, ապա պետք է պարզ ձևակերպենք, որ ՌԴ զորախմբի խնդիրը չէր միայն «կյանքի գնով հայ բնակչությանը փրկել» ադրբեջանական կողմի պաթոլոգիկ սրացումներից, այլ՝ նման սրացումներ կանխելն էր։ Եթե Մոսկվան դեռ խորհրդային ժամանակներից զգուշավորություն ուներ «ադրբեջանական գործոնի» նկատմամբ, ապա 2020թ. նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղ զորք ուղարկելու որոշում կայացնելիս, ՌԴ-ն կարող էր դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկու երկրներին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, և առաջարկել իրականացնել համատեղ խաղաղապահ առաքելություն:

Պարզ է, թե Մոսկվան ինչու է խախտել հետկոնֆլիկտային ԼՂ-ում բազմազգ խաղաղապահ զորախումբ տեղաբաշխելու պայմանավորվածությունը՝ նպատակներն ու շարժառիթները հասկանալի են: Մեզ մնում է ՌԴ ԱԳՆ խոսնակին հարցնել՝ «Ռուսաստանն ինչու՞ է պղծում ԼՂ-ում զոհված իր զինծառայողների հիշատակը»:

Փաստ է, չէ՞, որ ԼՂ-ում ՌԴ զորախմբի հրամանատարությունը զոհված վեց զինծառայողի հիշատակին իր տեղակայման վայրում հուշաքար է կանգնեցրել և բացման հանդիսավոր արարողություն անցկացրել: Մոսկվան տեղյա՞կ է, թե այդ հուշաքարը դեռ կանգուն է, թե՞ կարգադրել է, որ ԼՂ-ից հեռացող զորախումբն այն ապամոնտաժի:

Այդ մասին տեղեկատվություն չկա: Բայց բավական է, որ եվրոպական մի երկրում Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի գերեզմանաքարերից մեկը թեքվի կամ մի խորհրդային զինվորի հուշարձանին ֆլոմաստերով գրություն թողնի՝ Մոսկվան ԱԳՆ մակարդակով բոլորին մեղադրում է նեոնացիզմի մեջ:

Իսկ ի՞նչ անուն տալ ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատարին, որ 2023թ. սեպտեմբերի 19-ին հազարավոր բռնատեղահանված արցախցիների նախ հավաքել է Ստեփանակերտի օդանավակայանում, ապա հաջորդ օրը հայտարարել, որ նրանց կյանքի եւ արժանապատվության համար ոչ մի երաշխիք տալ չի կարող եւ բոլորին գրեթե բռնությամբ արտաքսել է տարածքից:

Եթե Իլհամ Ալիեւը հասկացել է, որ խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները միջազգային հետեւանքներ կունենան եւ իր ավազակախմբերին կարգադրել է ակնհայտ վայրագություններ չգործել, դրանում ռուս խաղաղապահները ոչ մի ներդրում չունեն։ Մոսկվան իր զոհված զինծառայողների հիշատակը կրկնակի է պղծում, երբ նրանց մահը շահարկում է, փորձում բռնատեղահանված արցախցիներին ներշնչել, որ փրկության համար պարտական են ռուս «խաղաղապահ զինվորին»։

Այդ քարոզչությունը եռակի սրբապղծություն է, որովհետև հայ-ադրբեջանական հավիտենական անհամատեղելիություն է ներշնչում, որով Ռուսաստանը բացահայտում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտությամբ, հարաբերությունների կարգավորմամբ, Կովկասում կայունության եւ բարիդրացիության հաստատմամբ շահագրգռված չէ։ Անդրեյ Նաստասինի վերաբերյալ հայտարարությունը զրոյացնում է Մոսկվայում հայ-ադրբեջանական բանակցությունների «ամենակոմֆորտ պայմաններ ստեղծելու պատրաստակամության» մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկ շաբաթ առաջ հնչեցրած հավաստիացումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում