Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝Ստամբուլում մոտ 400 ոստիկանների մասնակցությամբ իրականացվել է խոշոր գործողություն, որի արդյունքում ձերբակալվել են ավտոմեքենաների առևանգմամբ ու տների թալանով զբաղվող հանցավոր խմբավորման անդամներ։
Առաջին փուլում ձերբակալվել է Panda Ahmet անունով խմբի 8 ներկայացուցիչ, իսկ երկրորդի ժամանակ՝ 10 ներկայացուցիչ։ Հանցավոր խումբն առևանգված բեռնատարները հիմնականում ուղարկել է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։








































