Monday, 29 04 2024
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Հայաստանին, Ադրբեջանին և ՌԴ-ին սպասվում են ավելի մեծ խնդիրներ, քան ԼՂ հակամարտությունն է. փորձագետ

Ադրբեջանական Salam News-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնի ռուս քաղաքագետ և փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը հայտարարել է, որ Հայաստանին, Ադրբեջանին և Ռուսաստանին սպասվում են ավելի մեծ խնդիրներ, քան ղարաբաղյան հակամարտությունն է.

«Մոտ ապագայում Հարավային Կովկասը մասնատվելու է քաղաքական և ռազմական տեսանկյունից։ Վրաստանը կթեքվի դեպի Արևմուտք, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը, մոռացության մատնելով ղարաբաղյան հիմնախնդիրը, ստիպված կլինեն հաշվի նստել այն արտաքին քաղաքական գործոնների հետ, որոնք ձևավորվելու են Հարավային Կովկասի երկայնքով։

Արդեն Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը ժամանակ չեն ունենա հետագայում նույնպես քննարկել բավական երկար ժամանակ ձգձգվող ղարաբաղյան հիմնախնդիրը։ Նրանց շուրջ կառաջանան այնպիսի խնդիրներ, որոնք մոտ ապագայում և միջին հեռանկարում ավելի վտանգավոր կլինեն, քան ղարաբաղյան հիմնախնդիրը։

Դրա համար էլ պետք է հավաքվել և խորհել նաև այդ թեմաների շուրջը։ Հակառակ դեպքում ուշ կլինի։ Այդ պատճառով ես Հայաստանին, Ադրբեջանին և Ռուսաստանին առաջարկում եմ հավաքվել և քննարկել այդ բոլոր հարցերը՝ ներառյալ ապագա ռազմա-քաղաքական զարգացումները։

Թուրքիայի ակտիվության շնորհիվ մենք կարող ենք դատել, թե ինչպիսի արագությամբ են զարգանում իրադարձությունները Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։ Թուրքիայի հեղինակությունն ամրապնդվում է՝ սակայն միայն մոտակա կարճատև պատմական ժամանակաշրջանում։ Ես կարծում եմ, որ արևմտյան կոալիցիայի համար Հարավային Կովկասում անհրաժեշտ չէ այնպիսի ուժեղ ֆիգուր, ինչպիսին Թուրքիան է։

Ներկայումս Թուրքիան իր տարածքում ռադարի տեղակայմամբ միանգամից լուծում է նվազագույնը երկու լուրջ առաջադրանք. ա) էլեկտրոնային ճանապարհով նա հավելյալ վերահսկողություն է ձեռք բերում Հարավային Կովկասի վրա, բ) նույնպիսի վերահսկողություն է հաստատվում Իրանի և Ռուսաստանի նկատմամբ։ Բացի այդ, ռադարի տեղակայման հարցում իրենց դերն ունեն թուրք-սիրիական և թուրք-իսրայելական ներկայիս հարաբերությունները»։

Ի պատասխան այն հարցին, թե «վտանգավոր խնդիրներ» արտահայտության տակ ինչ նկատի ունի՝ ռուս փորձագետը նշել է. «Խոսքը վարչակարգերի փոփոխության մասին է։ Պարզապես այդպիսի իրավիճակում այդ երկրների ժողովուրդները չեն կարող ազդել իրավիճակի վրա։ Դրա վրա ազդելու են այն ուժերը, ովքեր երբեք մուտք չեն գործել տարածաշրջան։

Ադրբեջանի կամ Հայաստանի ժողովրդից ոչ ոք ոչինչ չի հարցնելու, ինչին որ ականատես ենք եղել Լիբիայի պարագայում։ Բացառված չէ, որ Ադրբեջանում և Հայաստանում, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրներում իրադարձությունները զարգանան լիբիական սցենարով։ Դա վերաբերում է նաև Ռուսաստանին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում