Ինչպես հաղորդում է KP.ru կայքը, երեկ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանից ներմուծված ձկան կես տոննա խմբաքանակ: Ձերբակալության պատճառ է հանդիսացել համապատասխան փաստաթղթերի սխալ ձևակերպումը: Ներմուծողը չի նշել բոլոր անհրաժեշտ տվյալները, ինչը մաքսային օրենսդրության պահանջների խախտում է:
Ներկայում քննարկվում է բեռը ներմուծողի դեմ վարչական վարույթ հարուցելու հարցը` անասանապահական օրենսդրությունը խախտելու համար:








































