Որոտանի հէկերի համալիրը ռուսական կողմին հանձնելը կենտրոնացման հերթական երևույթ է: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, փաստորեն ստացվում է, որ մեկ պետության ձեռքում են հայտնվում գազը և հէկերը:
«Դա շատ վտանգավոր երևույթ է: Մենք մեր օլիգարխիկ, մենաշնորհային մոտեցումը կիրառում ենք՝ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներն այլ պետություններին տալով: Այսինքն՝ կրկին մենաշնորհ է, բայց դրսից ներս»,- ասաց փորձագետը:
Հ. Մեսրոբյանի խոսքով՝ եթե հայ օլիգարխները ներսում մենաշնորհային ոլորտներ ունեն, ստացվում է, որ հիմա այլ պետություններն էլ ունեն. «Չի՛ կարելի նման բան անել»:











































