Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Թուրքիան գրոհու՞մ է Իրանի դիրքերը

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հղում անելով թուրքական «Ենի շաֆակի» աղբյուրներին, գրում է, որ օրերս Սուլեյմանիեում Թուրքիայի ԱԳՆ եւ Ազգային հետախուզական ծառայության ներկայացուցիչները հանդիպել են Իրանի համապատասխան կառուցների պաշտոնյաների հետ եւ պահանջել, որ Թեհրանը չմիջամտի Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում ծրագրվող «հատուկ ռազմագործողությանը»: Թուրքական կողմը «լուսանկարներ է ներկայացրել, որ վկայում են Իրանի կողմից Քրդական բանվորական կուսակցության ահաբեկիչներին սպառազինությունների մատակարարումը»:

Իրանական կողմը հերքել է Թուրքիայի ներկայացրած «փաստական ապացույցների իսկությունը»: Ըստ տեղեկությունների՝ թուրքական կողմն սպառնացել է, որ հաջորդ անգամ «սպառազինություններով բեռները կթիրախավորվեն եւ կոչնչանցվեն»: Ավելի վաղ, երբ նախագահ Ռեիսին այցելել էր Թուրքիա, Անկարան պաշտոնապես հավաստիացրել էր, որ Քրդական բանվորական կուսակցության «ահաբեկիչների դեմ ռազմագործողությունը հաշվի կառնի նաեւ Իրանի շահերը»:

Երեւում է, Ռեիսիի զոհվելուց հետո Անկարան որոշել է մեծացնել Իրանի դեմ ճնշումները, որպեսզի Մերձավոր Արեւելքում Թեհրանի ազդեցությունը չեզոքացվի կամ հասցվի նվազագույնի: Խնդիրն այն է, որ Սիրիայի հարցում Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը կապված են Աստանայի գործընթացով, որն, ըստ էության, Սիրիայի հյուսիսում երեք երկրների ազդեցության գոտիների սահմանման եւ միմյանց շահերի դեմ չգործելու պայմանավորվածություն է:

Իրանում ներքաղաքական իրավիճակը փոխվել է, կայուն կառավարում հաստատելու համար տեւական ժամանակ է պահանջվելու, ուստի Թեհրանին Անկարայի ներկայացրած պահանջը միանգամայն հասկանալի է: Խնդիրն այն է, որ Թուրքիան կարող է նման «վերջնագիր» ձեւակերպել նաեւ Հարավային Կովկասի հարցում: Ռեիսիի ուղղաթիռի խորտակումից մի քանի օր առաջ Գերագույն հոգեւոր առաջնորդի խորհրդական Վելայեթին ասել է, որ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ «թույլ չի տվել Թուրքիայի համար ցանկալի միջանցքի ուժով բացումը»:

Էրդողանը ծրագրում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովից հետո Շուշիում Թուրքական պետությունների կազմակերպության առաջնորդների հավաք անցկացնել: Նախագահական ընտրություններին ընդառաջ Չինաստանը հանդես է եկել Իրանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատարելու մասին հայտարարությամբ: Իրանի դեմ ի՞նչ սպառնալիք է դիտարկվում, որ Պեկինը Թեհրանին բաց տեքստով աջակցություն է հայտնում:

Ուշագրավ է, որ ՇՀԿ գագաթաժողովից հետո Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը պետական այց է կատարում Տաջիկստան, որը Կենտրոնական Ասիայի միակ ոչ թուրքախոս պետությունն է եւ Իրանի հետ քաղաքակրթական խոր ընդհանրություններ ունի: Այդուհանդերձ, Իրանի եւ Տաջիկստանի հարաբերությունները չեն ստացվել: Դուշանբեն տեւական ժամանակ Թեհրանին մեղադրել է «Տաջիկստանում աշխարհիկ իշխանությունը կրոնապետությամբ փոխարինելու» մտադրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում