ԿԸՀ նախկին անդամ Զոյա Թադևոսյանը մեզ հետ զրուցում, անդրադառնալով անկախության բացթողումներին, նշեց, որ ամենամեծ բացթողումն այն է, որ մեզ հրամցված իրավիճակների հանդեպ յուրաքանչյուրս ամենակարևոր գործը մեզ չենք վերագրում՝ կարծելով, թե դա ուրիշի անելիքն է:
Բայց պարզվում է, որ դա մենք պետք է անեինք և պահանջեինք նաև նրանցից, ովքեր իրենց անտարբերությամբ մեր հայրենիքն ուղղակի տարան այնպիսի իրավիճակի հասցրեցին, որը շտկելու համար հիմա արդեն պետք է գիտակցաբար, միասնաբար ձեռք ձեռքի բռնած, պայքարի մեծ ճանապարհ ընտրելով՝ կարողանանք ի վերջո շտկել:










































