Հնդկաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են հարավասիական հանրապետության տարածքում Javelin հակատանկային հրթիռային համակարգերի համատեղ արտադրություն կազմակերպելու հնարավորությունը։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցություններ են վարել այս թեմայի շուրջ ամերիկյան բարձրաստիճան պատվիրակության՝ վերջերս Նյու Դելի կատարած այցերից մեկի ժամանակ։ Հնդկաստանը սկսել է գործընկեր փնտրել այս ոլորտում՝ պայմանավորված Հնդկաստանի բանակի հակատանկային հրթիռային համակարգերի աճող կարիքներով։
Հնդկաստանում Javelin-ի հնարավոր համատեղ արտադրության քննարկումը նախնական փուլում է: «Նյու Դելին դեռ որոշում պետք է կայացնի այս հարցի վերաբերյալ»,- պարզաբանել են գործակալության զրուցակիցները։









































