Հայաստանի անկախության օրը աշխարհը նաև նշում է Խաղաղության միջազգային օրը: 1982 թ. Միացյալ ազգերի Գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց այս օրը Խաղաղության միջազգային օր հռչակելու մասին (International Day of Peace)` որպես կրակի համընդհանուր դադարեցման և բռնությունից հրաժարվելու օր:
Այդ տարվանից սեպտեմբերի 21-ին աշխարհում միլիոնավոր մարդիկ նշում են որպես կարևորագույն տոն, երբ մարդիկ պետք է ոչ միայն մտածեն խաղաղության մասին, այլ նաև որոշակի գործողություններ կատարեն այն հաստատելու համար:









































