Ճապոնական մեքենաշինական Toyota ընկերությունը այսօր դադարեցրել է աշխատանքն իր հիմնական արտադրություններում, քանի որ Հոնսյու կղզուն մոտեցող «Ռոկե» թայֆունը սպառնում է նաև այդ գործարանների անվտանգությանը: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը: «Մենք ստիպված ենք ժամանակավորապես դադարեցնել գործարանների աշխատանքը Այթի պրեֆեկտուրայում մեր աշխատակիցների անվտանգության պաշտպանության համար»,- ասել են ընկերությունում:
«Ռոկե» թայֆունի հետևանքով զոհերի թիվը Ճապոնիայում հասել է 3-ի, մոտ 10 հոգի վիրավորվել են: Հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթներ, սահմանափակվել է լաստանավային կապը, երկաթգծի աշխատանքը, փակ են հիմնական մայրուղիները: Այս պահին թայֆունը հասել է մայրաքաղաք Տոկիոյին:











































