Friday, 12 06 2026
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 44-րդն է

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների նոր վարկանիշային աղյուսակը, համաձայն որի՝ Հայաստանի ընտրանին (610 միավոր), ինչպես և ավելի վաղ կանխատեսվում էր, բարձրացել է միանգամից 27 հորիզոնականով (154 միավորանոց աճ) և իր պատմության ընթացքում առաջին անգամ ընդգրկվել լավագույն 50-յակում՝ հանգրվանելով 44-րդ հորիզոնականում։

«Եվրո-2012»-ի ընտրական փուլի B խմբում Հայաստանի հավաքականի հետ ընդգրկված թիմերից առաջադիմել է նաև Իռլանդիայի ընտրանին (749 միավոր). Տրապատոնիի սաները նախկին 31-րդ տեղի փոխարեն զբաղեցրել են 29-րդ տեղը (5 միավորի անկում): Ռուսաստանը (954 միավոր) մնացել է նույն 13-րդ տեղում (14 միավորանոց աճ), Սլովակիան (662 միավոր) նահանջել է 13 տեղով (144 միավորի անկում)` զբաղեցնելով 39-րդ հորիզոնականը, Մակեդոնիան (366 միավոր), իր հերթին, նահանջել է 4 տեղով (8 միավորանոց աճ) և զբաղեցրել 94-րդ հորիզոնականը: Անդորրան (0 միավոր) կրկին վերջին` 203-րդ հորիզոնականում է:

Լավագույն տասնյակում ընդգրկվել են Իսպանիան՝ 1605 միավոր, Հոլանդիան՝ 1571 միավոր, Գերմանիան՝ 1290 միավոր, Ուրուգվայը՝ 1184 միավոր, Պորտուգալիան՝ 1158 միավոր, Իտալիան՝ 1142 միավոր, Բրազիլիան՝ 1132 միավոր, Անգլիան՝ 1089 միավոր, Խորվաթիան՝ 1057 միավոր, Արգենտինան՝ 1024 միավոր։

Հայաստանի հարևաններից Ադրբեջանը (359 միավոր) 14 հորիզոնականով վեր է բարձրացրել և զբաղեցրել 98-րդ տեղը (87 միավորանոց աճ), Վրաստանը (499 միավոր) նահանջել է 1 հորիզոնականով՝ զբաղեցնելով 64-րդ տեղը (23 միավորի անկում), Թուրքիան (754 միավոր) նահանջել է 3 տեղով՝ հանգրվանելով 27-րդ հորիզոնականում (57 միավորի անկում) և վերջապես Իրանը (576 միավոր) 3 հորիզոնականի առաջընթաց է գրանցել՝ հայտնվելով 50-րդ տեղում (17 միավորանոց աճ)։
Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանի հավաքականն իր լավագույն արդյունքը գրանցել էր 2010 թվականի նոյեմբերին` 59-րդ հորիզոնական:

1. Իսպանիա – 1605 (միավոր)
2. Հոլանդիա – 1571
3. Գերմանիա – 1290
4. Ուրուգվայ – 1184
5. Պորտուգալիա – 1158
6. Իտալիա – 1142
7. Բրազիլիա – 1132
8. Անգլիա – 1089
9. Խորվաթիա – 1057
10. Արգենտինա – 1024
13. Ռուսաստան – 954
29. Իռլանդիա – 749
39. Սլովակիա – 662
44. ՀԱՅԱՍՏԱՆ – 610
56. Բելառուս – 554
58. Էստոնիա – 537
60. Ուկրաինա – 531
64. Վրաստան – 499

Լուսանկարը` ՀՖՖ պաշտոնական կայքի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում