Անկախության ամենամեծ նվաճումը բանակի ստեղծումն էր: Այս մասին մեզ հետ զրույցում, անդրադառնալով 20-ամյա անկախության նվաճումներին, նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Դրանից բացի, այդպիսի լուրջ նվաճում, կարծում եմ, դեռևս չենք ունեցել: Այնինչ, բացթողում ենք ունեցել և ժողովրդավարության, և տնտեսության զարգացման հարցում: Հետևաբար կարծում եմ, որ միակ մեծ նվաճումը բանակն է»,- իր խոսքն ամփոփեց Ա.Մարտիրոսյանը:










































