Այսօր` ժամը 11:00-17:00-ը, Հյուսիսային պողոտայում տեղի կունենա գրքի էքսպո-տոնավաճառ, սպասվում են մի շարք հետաքրքիր ակցիաներ: Վաճառվելիք բազմաթիվ այլ արժեքավոր գրքերի շարքում մասնավորապես կլինեն Հովհաննես Գրիգորյանի «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» (հեղինակի մակագրությամբ), «Երկու ջրհեղեղի արանքում» գրքերը: Հայաստանի գրողների միության բաժնից վաճառված բոլոր գրքերից ստացված հասույթը կփոխանցվի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի բուժման համար բացված հաշվեհամարին:
Բացի այդ, վաղը` սեպտեմբերի 22-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բարեգործական համերգ, որի տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ գումարը ևս կուղղվի բանաստեղծի բուժմանը: Համերգին կմասնակցեն Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Սարգիս Մանուկյանը (Empyray), Ֆորշը, Արամոն, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Ասո), Արսեն Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, «Կարին» ազգագրական երգի-պարի համույթը:










































