«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այս օրերին փորձում է ԱՊՀ երկրների հանրային խորհուրդների միություն ձևավորել և բանակցություններ է վարել ՌԴ-ում:
«ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ նա իր մերձավոր շրջապատում հավաստիացրել է, որ իրեն կհաջողվի միություն ստեղծել: Տեղեկատվությունը պաշտոնապես և որոշ վերապահումներով «ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է նաև Վազգեն Մանուկյանը:
«Նա ասաց, որ Հայաստանը, Ուկրաինան և Ռուսաստանը Հռոմում նախաստորագրել են (Ուկրաինան ավելի ուշ Է միացել, և առայժմ գործընթացները ընթացակարգային են) «ԱՊՀ տարածքում հանրային խորհուրդների ասոցիացիայի մասին» համաձայնագիր:
Մանուկյանի խոսքերով` կա աշխարհի 60 երկրներ ընդգրկող ասոցիացիա, որում կան բազմաթիվ ասոցիացիաներ՝ ֆրանկոֆոն երկրների, աֆրիկյան, լատինաամերիկյան: Իսկ թե ինչ կտա դա Հայաստանին, առայժմ դժվար Է ասել»:









































