«ՄԱԿ-ում ընդգրկված Ղարաբաղի հարցը դամոկլյան սրի պես միշտ կախված է Հայաստանի վրա և այն օրակարգում լինելու է հավերժ` մինչև այդ հարցը չլուծվի»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի օրակարգում է` «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակի» և «ՎՈւԱՄ դաշինքի անդամ երկրների տարածքներում շարունակվող հակամարտությունների ազդեցությունը միջազգային անվտանգության և զարգացման վրա» հարցերի քննարկումը:
Արզումանյանը նկատեց, որ դա իրենից ոչինչ չներկայացնող մի բանաձև է, որի մասին ընդհանրապես չարժե խոսել: