Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ֆրանսիայի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Ալեն Ժյուպեն հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի շրջանակներում։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են բազմաթիվ միջազգային հարցեր։ Նաև ղարաբաղյան հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։
Կողմերը քննարկել են նաև Սիրիայի, Լիբիայի և թուրք-իսրայելական ներկայիս հարաբերությունների հարցերը։







































