News Georgia-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ 27 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի 54-ամյա քաղաքացուհի Ամինա Յաղուբովային։ Վերջինս ապօրինի ճանապարհով խոշոր քանակի հերոին է ներկրել Վրաստան։
Հետաքննությունը պարզել է, որ Յաղուբովան վրաց-ադրբեջանական սահմանը հատել է հունիսի 19-ին, Կարմիր կամրջի անցակետով՝ իր հետ բերելով դեռևս անհայտ պայմաններում ձեռք բերած ավելի քան 2 կիլոգրամ հերոին։
Յաղուբովան ձերբակալվել է Թբիլիսիում վարձակալած տանը, որի խուզարկության արդյունքում էլ վրացի իրավապահներն առգրավել են թմրանյութը։ Չնայած դրան, Յաղուբովան դատարանում հրաժարվել է ընդունել իր մեղքը։ Դատավճիռը բողոքարկելու համար նա 1 ամիս ժամանակ ունի։










































