Ինդոնեզիայում անցյալ տարվանից անցկացվում է «Միսս Իսլամական Ինդոնեզիա» մրցույթը, հայտնում է ABNA-ը: Մրցույթին մասնակցում են 18-24 տարեկան աղջիկները, որոնք անգիր գիտեն Ղուրանը, կրում են հիջաբ փոքր տարիքից և իսլամագիտության, մշակույթի կամ հասարակական որևէ ոլորտում որևէ հաջողության են հասել: Մրցույթի պահանջների համաձայն՝ մասնակիցները պետք է գերազանց տիրապետեն որևէ օտար լեզվի և գեղեցիկ արտասանեն Ղուրանից:
Ինչպես հայտնել են իսլամական մրցույթի կազմակերպիչները, Ինդոնեզիան 2012թ.-ին մտադիր է անցկացնել «Միսս իսլամական աշխարհ» մրցույթը, որտեղ իրենց մասնակցությունը կարող են ունենալ տարբեր երկրների մուսուլման աղջիկներ:
Նշենք, որ «Միսս Իսլամական Ինդոնեզիա» մրցույթն անցկացվել է Ինդոնեզիայի Ջակարտա քաղաքում: