Արգավանդում այրվում է Հարություն Բաղրամյանին պատկանող կահույքի արտադրամասը: Ժամը 13-56 եղել է փրկարար ծառայության կանչ, որին անմիջապես արձագանքել է հրշեջ փրկարար ծառայությունը:
Ինչպես «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց փրկարար ծառայության մայոր Ռաֆայել Դավթյանը, արտադրամասը պատկանում է Հարություն Բաղրամյանին: Վերջինիս խոսքերով տարածքը հասցե չունի: Վիրավորներ և տուժածներ չկան:










































