Ամերիկացի տիեզերագնացները սկսել են պատրաստվել աստղակերպերի վրա իջնելուն: Այն նախատեսվում է իրականացնել 2025 թ.: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի ազգային տիեզերական գործակալությունը` NASA-ն:
Տիեզերագնացների խումբը, որոնց կմիանան ևս երկու հոգի Կանադայից և Ճապոնիայից, պետք է հոկտեմբերի 17-ից սկսած 30 օր անցկացնեն հատուկ ստորջրյա լաբորատորիայում, որը գտնվում է Ֆլորիդայից 5 կմ հեռավորության վրա: «Ի տարբերություն Լուսնի և Մարսի՝ աստղակերպի վրա համարյա չկա ձգողականություն, և որպեսզի մակերեսին կայուն մնան, անհրաժեշտ է օգտագործել խարսխման որևէ համակարգ»,- ասել է NASA-ն տարածած հաղորդագրությունում:
Ստորջրյա փորձարկման մասնակիցները զբաղվելու են կայանալիք միսիայի երեք կարևոր հարցերով. ինչպես առավել լավ ամուր մնալ աստերոիդի մակերեսին, ինչպես տեղաշարժվել և ինչ մեթոդով հավաքել նմուշներ:
Արշավը կփորձարկի խարսխման մի քանի ձև դրանց արդյունավետությունը ստուգելու համար, լարային միացությունների, տեղափոխման մեթոդները և սարքավորումների օգտագործումը:
Ստորջրյա լաբորատորիան, որը տեղակայված է 19մ խորության վրա, լավագույնս մոդելավորում է աստղակերպի վրա իջնելը: Այս մասին պատմել են NASA-ում:
Տիեզերագնացների խումբը կգլխավորի Շենոն Ուոլքերը, որը անցյալ տարի համարյա վեց ամիս անց է կացրել Միջազգային տիեզերական կայանում: