Burberry նորաձևության տունը հաստատել է, որ պատրաստվում է իր ռազմավարությա մեջ կենտրոնանալ թվային մարքետինգի վրա` մասնավորապեսTwitter-ով ներկայացնելով իր նոր հավաքածուն: Լոնդոնյան նորաձևության շաբաթվա շրջանակներում բրիտանական նորաձևության տունը Twitter-ի հետ համատեղ կազմակերպել է մի իրադարձություն, որը երկու ընկերություններն էլ անվանում են Tweetwalk:
Tweetwalk-ի օգնությամբ Burberry-ին առաջարկել է Twitter-ում իր հետևորդներին տեսնել նոր հավաքածուից մի հատված բոլորից շուտ: Twitpics ֆոտոհամակարգի միջոցով, որը թույլատրում է նկարներ տեղադրել Twitter-ում, բրենդը նկարներ էր տեղադրում, որոնք արվել են ցուցադրության կուլիսներից դուրս, թե ինչպես են մոդելները դուրս գալիս բեմ:
Բացի այդ, Burberry ընկերությունը burberry.com և Facebook կայքերում ուղիղ հեռարձակել է իր շոուի ամբողջական ծրագիրը, որում ներառվել են նկարահանումները կուլիսներում: