Sunday, 21 06 2026
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի

Ֆյուլեն կանաչ լույս վառեց Հայաստանի հետ վիզային ռեժիմի հեշտացման շուրջ բանակցություններ սկսելու ճանապարհին

Երեկ «Առաջին լրատվականը» հաղորդել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում, որտեղ հանդիպումներ է անցկացնում ինչպես Բելգիայի իշխանությունների, այնպես էլ Եվրոպական Միության պատասխանատուների հետ: Երեկ նա հանդիպում է ունեցել Եվրամիության ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ, որը հայտարարել է, որ ԵՄ-ն կանաչ լույս է վառել Հայաստանի հետ վիզային ռեժիմի հեշտացման շուրջ բանակցություններ սկսելու ճանապարհին և հիմա սպասում է անդամ երկրների հավանությանը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը:

«Ուրախ եմ հայտարարել, որ Եվրահանձնաժողովը հենց նոր հաստատել է բանակցային դիրեկտիվները` Հայաստանի հետ անցագրային ռեժիմի հեշտացման և ապօրինի միգրանտների վերադարձի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար: Մենք պատրաստ ենք սկսել բանակցությունները, հենց որ Եվրամիության բարձրագույն քաղաքական մարմինը` Խորհուրդը հաստատի այդ մանդատը»,- ասել է հանձնակատարը:

Շտեֆան Ֆյուլեի խոսքով, Հայաստանը տեսանելի առաջընթաց է արձանագրել անհրաժեշտ բարեփոխումների իրագործման ճանապարհին, և եթե այդ միտումը շարունակվի, առաջիկայում Բրյուսելից է’լ ավելի մեծ աջակցություն կստանա:

«Ես վստահեցրի Հայաստանի վարչապետին, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունը` երկրում ներքին բարեփոխումների հավակնոտ օրակարգը է’լ ավելի առաջ տանելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ այս տարվա ընթացքում Եվրամիությունն արդեն իսկ կրկնապատկել է օժանդակությունը Հայաստանին»,- ասել է Ֆյուլեն և հիշեցրել կառույցի` «որքան շատ բարեփոխումներ, այնքան շատ աջակցություն» կարգախոսը:

Իր հերթին, Հայաստանի վարչապետը հավաստիացրել է, թե պաշտոնական Երևանը ոչ միայն հավատարիմ է բարեփոխումները շարունակելու հանձնառությանը, այլև պատրաստվում է դրանց նոր թափ հաղորդել:

«Մենք մտքերի փոխանակություն իրականացրինք մեր ծրագրերի կատարողականի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրինք մի նոր օրակարգ, որը բաղկացած է երեսուներեք միջոցառումներից և նպատակ ունի նոր թափ հաղորդել բարեփոխումներին Եվրամիության «Արևելյան հարևանություն» ծրագրի շրջանակներում: Մենք համոզված ենք, որ ամբողջությամբ ի վիճակի ենք կատարել մեր ստանձնած պարտավորությունները»,- հայտարարել է Տիգրան Սարգսյանը և հույս հայտնել, թե շատ շուտով Եվրամիությունը կհայտարարի նաև Հայաստանի հետ Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին:

Քաջալերելով Հայաստանի իշխանություններին կատարված բարեփոխումների համար` Եվրամիության ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատարը նշել է, որ դեռևս «անելու շատ բան կա»:

«Տասն օրից Լեհաստանում կմեկնարկի Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, մի շատ կարևոր հիմնաքար այս քաղաքականության զարգացման ճանապարհին, որը կվերահաստատի մեր երկկողմ հանձնառությունը և կստեղծի մի կարևոր բեկումնային պահ Արևելյան գործընկերության անդամ երկրներին Եվրամիությանը է’լ ավելի մոտեցնելու համար»,- ասել է Շտեֆան Ֆյուլեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում