Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ Կարինե Պետրոսյանի, հրապարակել է Թաթուլ Մանասերյանն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործով վճիռը:
Դատարանը այսօր մասնակի է բավարարել Թաթուլ Մանասերյանն ընդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա» ՍՊԸ-ի. ԱԺ նախագահի նախկին խորհրդականի պահանջած 2.5 միլիոն փոխհատուցումից բավարարել է միայն 500 հազարի մասով, որից 300 հազարը զրպարտության համար փոխհատուցում, իսկ 200 հազարը որպես փաստաբանին վճարված փոխհատուցում:
Դատարանը զրպարտություն է դիտել այն ձևակերպումը, որ քրեական գործ է հարուցվել Թ.Մանասերյանի դեմ: Մինչդեռ այստեղ քրեական գործով անցնող վկան ցուցմունք է տվել հենց Թաթուլ Մանասերյանի դեմ, այլ բան է, որ ոստիկանությունն անգործություն է դրսևորել:









































