Գվատեմալայի տարածքը երեկ ցնցել են երեք ուժեղ երկրաշարժեր, որոնց հետևանքով կան զոհեր և ավերածություններ: Ընդ որում, ամենաուժեղ երեք ցնցումները գրանցվել են մեկուկես ժամվա ընթացքում:
Այս պահին հայտնի է առնվազն երեք զոհի և վեց վիրավորի մասին: Կան լուրջ ավերածություններ: Ավերվել են ճանապարհներ: Ամենաուժեղ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով կեսգիշերին: Դրա ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5.8 մագնիտուդ:











































