Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ

Պուտինն ու Հեյդար Ալիեւ դրեցին ռուս-ադրբեջանական ժամանակակից հարաբերության սկիզբը, Մոսկվայում հայտարարել է Իլհամ Ալիեւը, որը ապրիլի 22-ին բանակցել է Պուտինի հետ: Այդ բանակցության վերաբերյալ մանրամասները շատ չեն, եւ հիմնականում կենտրոնանում են տնտեսական հարցերի շուրջ: Բայց, մոսկովյան բանակցությունն ըստ ամենայնի դնում է ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլի սկիզբ, կառուցված նոր իրողությունների վրա: Եվ թերեւս հենց այդ հանգամանքն է Հեյդար Ալիեւին «պատվելու» խորհրդանշական հանգամանքի հիմքում:

Ալիեւին Մոսկվա հրավիրելու մասին բարձրաձայնվեց ռուս խաղաղապահների վերաբերյալ հայտնի, եւ անսպասելի որոշման մասին ազդարարելուց հետո: Եթե Ալիեւը դրանից հետո մեկնում է Մոսկվա, ապա դա նշանակում է, որ քննարկվելիք հարցերը լինելու էին բավականին մեծ փաթեթով եւ բավականին խորը, այլապես Պուտինն ու Ալիեւը «առեւտուրը» կանեին նաեւ հեռախոսով: Ըստ ամենայնի, քննարկման սեղանին եղել է ռուս-ադրբեջանական հարաբերության ամբողջապես նոր կոնցեպտ: Խոսքն իհարկե հեղափոխության մասին չէ, այսինքն դա ամենեւին չի նշանակում, որ ապրիլի 23-ից հետո արդեն Մոսկվա-Բաքու հարաբերությունը կլինի անճանաչելի:

Բայց, 22-ին ըստ ամենայնի կդրվի երկկողմ հարաբերության տրանսֆորմացիայի կոնցեպտուալ նոր խոսակցության հիմք, որը կընդգրկի ամենեւին ոչ միայն Կովկասը, այլ հարակից առանցքային ռեգիոնները ամբողջությամբ, առաջին հերթին Մերձավոր Արեւելքը, որտեղ տեղի են ունենում տեկտոնական շարժեր, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիան, որը նկատելիորեն կապակցվում է Կովկասի հետ, ինչի մասին վկայում են աշխուժացած փոխայցերը: Բնականաբար, առանցքային հարց է, թե Հայաստանի համար ինչ նշանակություն կարող է ունենալ այդ պրոցեսը: Այստեղ կա բավականին նուրբ եւ էական շերտ:

Հայաստանը ներկայումս գտնվում է Ռուսաստանի հետ հարաբերության «բաց ճգնաժամի» ռեժիմում, միաժամանակ խորացնում է հարաբերությունն Արեւմուտքի հետ: Այդպիսով, Երեւանի քաղաքականությունը Կովկասում ստեղծել է լիովին նոր իրավիճակ, որն առերեւույթ լինելով Ռուսաստանի դեմ, գործնական, իրական քաղաքականության խորքային շերտերում չունի այդ իմաստային միարժեքությունը: Հայաստանի հետ հարաբերության «բաց ճգնաժամը», ինչպես նաեւ Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերության խորը ձգտումը որքան էլ մարտահրավեր է պարունակում Ռուսաստանի համար, միեւնույն ժամանակ Ռուսաստանին տալիս է Ադրբեջանի հետ ավելի անկաշկանդ խոսելու հնարավորություն:

Մի բան, որի կարիքը Ռուսաստանն ուներ վերջին քառորդ դարում, եւ որի հնարավորությունը ըստ էության ստանում է այսօր միայն: Հարցն այն է, թե այդ անկաշկանդությամբ Ռուսաստանը ի՞նչ կդնի Ադրբեջանի առաջ՝ սեղանին, եթե հաշվի առննենք նաեւ, որ Կովկասում ծավալվող իրադարձությունները, որոնց հիմքը ըստ էության հասնում է հենց մինչեւ Պուտին-Հեյդար Ալիեւ պայմանավորվածությունների վրա հիմնված քաղաքականություն, զգալիորեն անկաշկանդ են դարձրել նաեւ Ադրբեջանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում