Guinness և Smirnoff ալկոհոլային խմիչքներ արտադրող Diageo ընկերությունը մի քանի միլիարդ դոլար արժողությամբ գովազդային պայմանագիր է ստորագրել Facebook սոցիալական ցանցի հետ. հայտնում է Marketing-ը:
Պայմանագրի շրջանակներում Diageo ընկերությունը Facebook սոցցանցի հետ գովազդային համատեղ ծրագրեր կիրականացնի: Համագործակցության ամրապնդման համար Diageo ընկերության մարկետինգի գծով տնօրեն Էնդի Ֆեննելը Facebook-ում խորհրդական է նշանակվել:
Diageo-ն Facebook-ի օգնությամբ մտադիր է հաստատվել հատկապես Բրազիլիայի և Սինգապուրի շուկաներում: Պայմանագրի հստակ գինը չի հրապարակվում: