Friday, 12 06 2026
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.

Էրդողանն ինքն է կազմակերպել MIT-ի ու PKK-ի գաղտնի հանդիպումը. թուրքական ընդդիմության առաջնորդ

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն մեկնաբանել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) և Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ներկայացուցիչների միջև հանդիպումը.

«Օսլոյում MIT-ի ու PKK-ի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած այդ տխրահռչակ հանդիպումը կազմակերպել է Թուրքիայի վարչապետական ապարատը։ Էրդողանը հայտարարել է, թե այդ կապակցությամբ անհնար է զոհաբերել (պաշտոնից հեռացնել) MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանին։ Հասկանալի է, թե նա ինչու է անհնար համարում այդպիսի զոհաբերություն կատարելը։ Չէ՞ որ Ֆիդանը կատարել է անձամբ Էրդողանի ցուցումը։

Անկասկած է, որ Օսլոյի բանակցությունները տեղի չեն ունեցել MIT-ի ու PKK-ի միջև։ Դրանք ընթացել են վարչապետի հատուկ ներկայացուցիչների ու PKK-ի միջև։ Այդ հանդիպման ժամանակ Ֆիդանը կատարում էր վարչապետական ապարատի խորհրդականի օգնականի դերը։ Ֆիդանն ինքն է խոստովանել, որ նա Էրդողանի ներկայացուցիչն է։ Ինչո՞ւ լրագրողներն այդ մասին չեն հարցնում Էրդողանին։

Բնականաբար, Էրդողանը չի զոհաբերի այն մարդուն, որին հենց ինքն է գործուղել այդ հանդիպման։ Էրդողանն այլընտրանք չունի, քան հրապարակավ ներողություն խնդրելը»։

Հիշեցնենք, որ Էրդողանը, մեկնաբանելով MIT-ի ու PKK-ի ներկայացուցիչների միջև բանակցությունների սենսացիոն աուդիոձայնագրությունը, հայտարարել էր.

«Ներկայումս տարվում է հետաքննություն՝ կապված այդ աուդիոձայնագրության տարածման հետ։ Բայց եթե անգամ MIT-ը թերացումներ է ունեցել, մենք չենք կարող դրա համար զոհաբերել MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանին։

Այս գործի հետաքննման համար ես Ֆիդանին խնդրեցի չուղեկցել ինձ արաբական երկրներ (Եգիպտոս, Թունիս, Լիբիա) կատարած շրջագայության ժամանակ և մնալ երկրում։ Մենք հետաքննում ենք այդ տեղեկատվական արտահոսքի դեպքը և չենք կարող առանց հիմնավոր պատճառների զոհաբերումներ կատարել։ Ինձ հայտնի է, որ մի շարք շրջանակներ նախկինում նույնպես դավեր են նյութել Հաքան Ֆիդանի դեմ։ Ոչ ոք չի շահի այդ հիմար իրավիճակից»։

Ի դեպ, MIT-ի փոխտնօրեն աշխատած ժամանակ Ֆիդանը եղել է նաև արտաքին քաղաքականության գծով Էրդողանի խորհրդականը և համարվում է Էրդողանի վստահելի մարդկանցից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում