Friday, 26 06 2026
Մենք Ձեր կողքին էինք պատերազմի ժամանակ. Ալիևը փոխում է Իրանի նկատմամբ հռետորաբանությունը
Լուկաշենկոն «լքել» է Պուտինին․ ի՞նչ «պատիժ է սպասում» նրան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները

Մոսկվա-Անկարա-Բաքու տեղեկատվական սինխրոն. ո՞վ է տարածաշրջանային նոր էսկալացիայի շահառուն

Արտաքին ասպարեզում ինչ էլ որ Թուրքիան նախաձեռնել է, լինի դա Ղարաբաղի, Սիրիայի վերաբերյալ կամ Միջերկրական եւ Սեւ ծովի ավազանում, վերջին ժամանակներս միշտ էլ բախվում է առանձին ուժերի հակազդեցությանը, որ գլոբալ բնույթի խոշոր դաշինքներ են ձեւավորել, -տեղական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Բուրսա քաղաքում կազմակերպված հանրահավաքին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեփեբ Թայիբ Էրդողանը: Նույն օրն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիա»-ին հարցազրույցում ասել է, որ նրանց նպատակը, ովքեր այսօր Հայաստանի ղեկավարությանը գայթակղում են Արեւմուտքի կողմը, պարզ է՝ թույլ չտալ, որ Հարավային Կովկասում կայունություն լինի, ձգտել, որ այդ տարածաշրջանն էլ լինի իրենց դոմինանտության գոտի, ճիշտ այնպես, ինչպես Արեւմուտքը փորձում է դա անել Կենտրոնական Ասիայում եւ մեր ընդհանուր աշխարհամասի այլ տեղերում:

Անշուշտ, չափազանցություն կլինի ենթադրել, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի եւ Թուրքիայի նախագահի դիտարկումները համաձայնեցված են, բայց գնահատականների գրեթե նույնականությունն, այնուամենայնիվ, աչքի է զարնում: Մանավանդ որ Էրդողանւ խոսում է նաեւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի նախաձեռնությանը խոչընդոտելու մասին, իսկ ՌԴ արտգործնախարարի հարցազրույցը հիմնականում կառուցված է այն կանխավարկածի վրա, որ Հայաստանը քառասունչորսօրյա պատերազմի «պատասխանատվությունը բարդում է Ռուսաստանին, Նիկոլ Փաշինյանն ինքն է ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս, որպեսզի իրացնի այն նպատակները, որ հռչակել էր դեռեւս Ազգային ժողովի «Ելք» խմբակցության գործունեությամբ, այն է՝ Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից, ընդունել արեւմտյան կողմնորոշում»:

Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցի գնահատմամբ՝ ապրիլի 5-ին նախատեսված՝ Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լյաեն խորհրդաժողովը «կարող է լցնել Ռուսաստանի համբերության բաժակը, որից հետո Մոսկվան Հայաստանի դեմ գործի կդնի Պլան X-ը»: Նրա ընկալմամբ՝ Վաշինգտոնին եւ Բրյուսելին ,,չի հաջողվի Մոսկվային եւ Բաքվին համոզել, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը Հայաստանին միայն տնտեսական աջակցություն են նախատեսում եւ անվտանգության երաշխիքներ չեն տա,,:  Հայաստանին ԱՄՆ եւ Եվրամիության կողմից անվտանգության երաշխիքներ տալու հարցում Բաքվի անհանգստությունը միանգամայն հասկանալի է: Ադրբեջանը մի խնդիր ունի՝ Հայաստանի հետ հարաբերություններում դիմել ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի եւ հասնել իր բոլոր պահանջների բավարարմանը:

Անտրամաբանականը Մոսկվայի խիստ բացասական, գրեթե թշնամական վերաբերմունքն է: Ոչ թե նրա համար, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ պետություններ են կամ ռազվարական դաշնակիցներ, կամ «ընդհանուր պատմություն ունեն»: Խնդիրն այն է, որ եթե Ռուսաստանի համար Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Արեւմուտքի ազդեցության դոմինանտությունը սպառնալիք է, ապա Մոսկվան պետք է ամեն ինչ աներ կամ անի, որպեսզի Թուրքիան Լեռնային Ղարաբաղում որեւէ ներկայություն չունենար: Այն պարզ պատճառով, որ դեպի Կենտրոնական Ասիա բոլոր հանգուցային ճանապարհներն անցնում են կամ պետք է անցնեն Ադրբեջանով, որի հովանավորը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է:

Մինչդեռ ականատես ենք այլ վերաբերմունքի. Մոսկվան թշնամանքով է ընդունում Հայաստանի ցանկացած բնույթի շփում Արեւմուտքի հետ: Ընդ որում, դա արվում է Ադրբեջանի հետ սինխրոն, համաձայնեցված քարոզչությամբ: Ի՞նչ է հետեւում: Մոսկվան հստակ երաշխիքներ ունի, որ Թուրքիան Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իր դեմ ոչինչ չի՞ ձեռնարկի, թե՞ Հայաստանին պարտադրում է ընդունել թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմանները, որպեսզի Թուրքիան եւ Ադրբեջանն իր դեմ քայլ չձեռնարկեն: Իսկ փոխարենն ի՞նչ երաշխքիներ է նա Հայաստանին տալիս: Լավրովը, երեւի, լեզվի թռիչք է թույլ տվել եւ ասել, որ Հայաստանի վարչապետը քառասունչորսօրյա պատերազմից հետո Մոսկվային մշտապես խնդրել է ակտուալ պահել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Ճշմարտությունը պահանջում է, որ նա ասեր, որ իրենք փորձել են, բայց հաջողության չեն հասել, Բաքուն մերժել է նույնիսկ այդ հարցի քննարկումը: Ըստ երեւույթին, մի օր էլ Լավրովը կամ ռուսաստանի այլ  բարձրաստիճան պաշտոնյա կխոստովանի, որ Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Մոսկվան գոնե ԼՂ հայ բնակչության բռնատեղահանությունը կանխի: Բացառված չէ, որ Ռուսաստանը փորձել է, բայց դարձյալ հաջողության չի հասել: Բայց երբ Հայաստան-ԱՄՆ-Եվրամիություն խորհդաժողովի վերաբերյալ Մոսկվայի եւ Բաքվի մոտեցումները համընկնում են, իսկ Թուրքիայի նախագահը Հարավային Կովկասում խոչընդոտողներին սպառնում է լուրջ հակազդեցությամբ, տպավորություն է ստեղծվում, որ տարածաշրջանային էսկալացիայի շահառուն ամենեւին էլ Արեւմուտքը չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում