Բնագիտության ուսուցիչ Ջեյմս Դրեյքը տեսագրել է մի հոլովակ, որում Միջազգային տիեզերակայանի վրա տեղադրած տեսախցիկը պատկերում է Երկիր մոլորակի շուրջը մեկ պտույտն ընդամենը մեկ րոպեի ընթացքում: Դրա համար ուսուցիչն օգտագործել է 600 նկարներ, որոնք կատարվել են տիեզերակայանից, և որոնք ազատ հասանելի են համացանցում: Միավորելով տարբեր մայրցամաքների պատկերները՝ նա ստացել է մեկրոպեանոց մասշտաբային պատկերով ճամփորդություն Երկրի շուրջ: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Ընդամենը սեպտեմբերի 15-ին տեղադրված տեսահոլովակը դարձել է իսկական հիթ` այցելուների քանակը հասցնելով 350 հազարի:











































