Monday, 29 04 2024
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել

«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեղադրական խոսքեր է հնչեցրել Հայաստանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հասցեին։

«Երբ ղարաբաղցիները սկսեցին հեռանալ Ղարաբաղից, Ն. Փաշինյանը հարցրեց Վ. Պուտինին, թե ինչու է նրանց թողել բախտի քմահաճույքին։ Վ. Պուտինը պատասխանել է, որ դա Հայաստանի վարչապետն է որոշել, որ նրանք այլևս քաղաքացի չեն կամ հավակնում են որևէ այլ քաղաքացիության, բացի Ադրբեջանից: Ես էլ եմ շփվել Ն. Փաշինյանի հետ, երբ տարբեր նիստերի էի մեկնում Երևան։ Ինձ թվում էր, որ նա, այնուամենայնիվ, հասկանում է Հայաստանի օգուտները Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների շարունակությունից, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցությունից։ Բայց հիմա հայ պաշտոնյաները թե՛ Հայաստանի Անվտանգության խորհրդում, թե՛ Հայաստանի խորհրդարանում, ուղիղ խոսում են այն մասին, որ պետք է ավելի շատ ապավինել Եվրամիությանը, թե իբր ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Այսինքն, ըստ էության, «շրջանը փակվում է»։ Հայկական ղեկավարությունն սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Ն. Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը։ Վստահ եմ, որ դա չի բխում հայ ժողովրդի շահերից։ Դա չի բխում մեր շահերից՝ հայերի հետ պատմական բարեկամական կապերի, Ռուսաստանում բնակվող հսկայական հայկական սփյուռքի և Հարավային Կովկասում կայունության տեսանկյունից։

Նրանց նպատակը, ովքեր այժմ գայթակղում են հայկական ղեկավարությանը դեպի Արևմուտք, պարզ է՝ թույլ չտալ կայունություն Հարավային Կովկասում, փորձել նաև այդ տարածաշրջանը դարձնել իրենց գերիշխանության գոտին։ Ճիշտ այնպես, ինչպես Արևմուտքը փորձում է դա անել Կենտրոնական Ասիայում և մեր ընդհանուր մայրցամաքի շատ այլ մասերում», – նշել է Լավրովը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում