Wednesday, 15 05 2024
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»

Փոքր Կիպրոսը Հայաստանից Ղազախստան մեծ խաղում

Ղազախստանի նախագահ Տոկաեւը Աստանայում ընդունելով Կիպրոսի արտաքին գործերի նախարարին, նրան շնորհակալություն է հայտնել Ղազախստանում դեսպանատուն բացելու մտադրության համար, նշելով, որ դա կօգնի խորացնել ղզախ-կիպրական փոխհարաբերությունը: Մի քանի օր առաջ Կիպրոսի արտգործնախարարը Հայաստանում էր եւ նրա այցի ընթացքում հայտարարվեց, որ պաշտոնական Նիկոսիան որոշել է դեսպանատուն բացել նաեւ Երեւանում:

Առաջին հայացքից, Հայաստանում եւ Ղազախստանում դեսպանատուն բացելու մտադրությունը կարող է ունենալ ընդամենը տեխնիկական կապ, սակայն արդյո՞ք ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների եւ միջազգային հարաբերությունների ռեժիմում այդօրինակ հարցերը կսահմանափակվեն լոկ տեխնիկականով, առավել եւս, որ առնչվում են աշխարհաքաղաքական զգայուն կետերի՝ Կովկաս եւ Կենտրոնական Ասիա: Կիպրոսն իհարկե ինքն էլ մի կետ է աշխարհաքաղաքական քարտեզում, շատ համեստ մի դերակատար, եւ թվում է, որ հազիվ թե այդ համեստությամբ հանդերձ ներգրավվի աշխարհաքաղաքական մեծ խաղում: Բայց, կա փաստ, եւ ինչպես նշեցի, այդ փաստը բոլորովին տեխնիկական չէ, այլ՝ քաղաքական, որովհետեւ իր մասշտաբային համեստությամբ հանդերձ, Կիպրոսն ինքն էլ այդուհանդերձ քաղաքական բավականին բազմաշերտ երեւույթ է արտաքին փոխհարաբերությունների կամ կապակցվածությունների իմաստով:

Հատկաես, եթե նկատենք եւ այն, որ Կիպրոսը համաշխարհային օֆշորներից մեյն է, որոնք պահում են ոչ միայն փողեր, այլ ըստ էության նաեւ մեծ քաղաքականության հետ դրանց խորհրդավոր կապեր: Ահա այդ տեսանկյունից, օրինակ, Նիկոսիան մի կողմից աչքի է ընկնում Թոււրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններում առկա մարտահրավերների հարցում Երեւանին տրվող ուժեղ քաղաքական աջակցությամբ, մյուս կողմից նաեւ քաղաքական ներկայության ընդլանում է ծրագրում Կենտրոնական Ասիայի առանցքային երկրում, որը նաեւ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ է, ըստ էության Ադրբեջանի եւ Թոււրքիայի դաշնակից, եւ նույնիսկ այդ կազմակերպության կենտրոններից մեկը, եթե հաշվի առնենք, որ Ղազախստանի Թուրքեստան քաղաքը հռչակվել է Թյուրքալեզու պետությունների կազմակերպության մշակութային կենտրոն:

Ինչպես հայտնի է, Հայաստանը Կիպրոսի հետ փոխհարաբերության իմաստով ապավինում է ոչ միայն երկկողմ, այլ նաեւ՝ Հունաստան-Հայաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափին: Միեւնույն ժամանակ, եթե հաշվի առնենք այն, որ Եվրամիության անդամ Կիպրոսը ռազմա-քաղաքական առումով բավականին սերտ գործակցություն ունի Բրիտանիայի հետ, միաժամանակ Թուրքիայի հետ ունենալով նաեւ Հյուսիսային Կիպրոսի հակամարտությունը, ապա բավականին պարզորոշ ուրվագծվում է, որ Կովկասից Կենտրոնական Ասիա աշխարհաքաղաքական մեծ խաղում բացվում է «կիպրական գիծ», բազմաթիվ բաժնետերերով, միաժամանակ դիվիդենտների անորոշությամբ: Ի դեպ, բոլորովին վերջերս Հայաստանում էր ոչ միայն Կիպրոսի արտգործնախարարը, այլ նաեւ Ղազախստանի, որը Երեւան ժամանեց Ղազախստանի նախագահի Բաքու կատարած այցից մի քանի օր անց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում