Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած խմբի զեկույցը կոչ է անում քաղաքական և նյութական աջակցություն ցուցաբերել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բացակայությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա «Խաղաղության խաչմերուկ»-ի և նմանատիպ այլ նախաձեռնություններում ներդրումներ կատարելու համար։ Ընդհակառակը, դա կարող է ավելի թուլացնել լարվածությունն ու մոտեցնել խաղաղությունը Հարավային Կովկասում։

Այս մասին նշվում է Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խմբի հրապարակած զեկույցում, որը նվիրված է Հայաստանի ու Եվրոպական միության միջև հարաբերություններին, դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, Հայաստանի՝ կազմակերպությանը վերջնական անդամակցելուն, ինչպես նաև Հարավային Կովկասում առկա իրադրությանն ու Հայաստանին սպառնացող վտանգներին։

Անդրադառնալով Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը՝ զեկույցում վկայակոչվում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը նպատակ ունի Հայաստանի տարածքով ստեղծել տրանսպորտային կապուղիներ, որոնք պետք է լինեն երկրների իրավասության և ինքնիշխանության ներքո՝ հիմնված փոխադարձության և հավասարության սկզբունքի վրա։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կխթանի առևտուրը, փոխկախվածությունը և կապը Հարավային Կովկասում, ինչպես նաև կնպաստի Հայաստանի և նրա հարևանների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը։ Նախաձեռնությունը կպահանջի էական ներդրումներ երկաթուղային, ճանապարհային և սահմանային ոլորտներում։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) գործունեությանը՝ հավելելով, որ Ադրբեջանը հրաժարվել է իր տարածքում նմանատիպ առաքելություն տեղակայել, ինչը ցույց է տալիս Բաքվի իրական մտադրությունները։ Նշվում է նաև այդ առաքելության անձնակազմի թվի մեծացման և նրանց տեխնիկական կարողությունները զարգացնելու անհրաժեշտության մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում