Wednesday, 15 05 2024
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը

Իրանը զգուշացնու՞մ է Ադրբեջանին

«Մենք հույս ունենք, որ այն խնդիրները որ առաջացել են, երկխոսության և փոխադարձ ըմբռնման հիման վրա կլուծվեն։ Պատերազմը երբեք ոչ մի հարցի լուծում չի եղել: Պատերազմի արդյունքը լինում է անվտանգության խաթարումն ու ամեն ինչի փլուզումը», հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, անդրադառնալով Տավուշում սահմանազատմմանն առնչվող թեմային: Պատերազմի ռիսկի մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, Տավուշ կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել էր բնակիչներին եւ խոսել «ադրբեջանական գյուղերը» հանձնելու անհրաժեշտության մասին, այլապես, ըստ Փաշինյանի, կլինի պատերազմ եւ Հայաստանը կմնա մենակ: Իրանի դեսպանը նշում է, որ պատերազմը կփլուզի ամեն ինչ:

Իրանն այդ կերպ հաստատու՞մ է Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած ռիսկը, նախազգուշացնելով կամ ակնարկելով Երեւանին, որ բանը պատերազմի հասցնելը կփլուզի «ամեն ինչ»: Բայց, պետք է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում ամեն ինչ, ի՞նչ նկատի ունի Իրանի դեսպանն ասելով, որ պատերազմը կփլուզի «ամեն ինչ»: Հայաստանի տեսանկյունից դա փխրուն խաղաղությունն է, իհարկե: Բայց, այստեղ կա մի հարց: Եթե Հայաստանը այդ փխրուն խաղաղությունը պահելու, չփլուզելու համար տեղի է տալիս Ադրբբեջանի շանտաժին, ապա ստանում է ընդամենը նոր շանտաժ: Այդպես, չփլուզելով խաղաղությունը, Հայաստանն իրականում փլուզում է իր պետական դիմադրունակությունը: Մինչդեռ, նույն Իրանի դեսպանը շաբաթներ առաջ արել էր հայտարարություն, ի պատասխան Հայաստանի հանդեպ ռիսկերի մասին:

Նա ասել էր՝ ինչու՞ են հարձակվում կամ կարող են հարձակվել, որովհետեւ թույլ եք, եւ որպեսզի չհարձակվեն ձեզ վրա, պետք է ուժեղանաք: Նա հայտնել էր Հայաստանի ուժեղանալուն օգնելու հարցում Իրանի պատրաստակամությունը: Արդյո՞ք Իրանի դեսպանը նկատի ունի այն, որ պատերազմը կարող է փլուզել հենց այն գործընթացը, որով ներկայումս Հայաստանը փորձում է հավաքել ուժ, այդպիսով ձեռք բերելով դիմակայունություն Ադրբբեջանի շանտաժներին տեղի չտալու հարցում: Թե՞ Մեհդի Սոբհանիի հայտարարությունն ունի այլ տողատակ, եւ այն զգուշացում է Ադրբեջանին, որ, եթե Բաքուն գնա պատերազմի, ապա կարող է փլուզել նախորդ պատերազմի իր հաղթանակը, քանի որ Կովկասի՝ իր հյուսիսային սահմանի կամ թիկունքի ապակայունացմանը Իրանը կարող է տալ անհամարժեք կոշտ պատասխան:

Սա իհարկե գոնե այսօր չի թվում հավանական, քանի որ Իրանը ներկայումս վերրականգնում է Ադրբեջանի հետ հարաբերությունը, այդ թվում Ռուսաստանի հետ հարաբերության ճարտարապետության շրջանակում: Այդ գործընթացները դյուրին չեն, բավականին հակասական են ու բարդ, հատկապես, որ անշուշտ արժանանում են հակառակորդ կամ մրցակից սուբյեկտների հակազդեցության, բայց դրանց ուղղությամբ Թեհրանի աշխատանքը ակնառու է: Հետեւաբար, հազիվ թե Իրանը որեւէ ռազմական կոնֆլիկտի գնա, այն էլ Ադրբեջանի տարածքի հանդեպ: Բայց, դա այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի գնա որեւէ սադրանքի, որը անմիջական սպառնալիք կստեղծի Իրանի տարածքային ամբողջության հանդեպ: Բայց, Տավուշի ուղղությամբ որեւէ հնարավոր էսկալացիա արդյո՞ք վտանգ կստեղծի Իրանի տարածքային ամբողջության համար: Թե՞ Իրանի դեսպանն ակնարկում է, որ պատերազմի վտանգի հարցը բացարձակապես պայմանավորված չէ սահմանազատումով, եւ այդ գործընթացը ընդամենը կարող է լինել մեծ պատերազմի առիթ, որի պատճառները հենց այն գետնի վրա են, որտեղ «կուտակվում» են Իրանի անվտանգային ռիսկերը եւ մարտահրավերները, որոնց կողմում խաղալու վտանգների մասին հնչում է  զգուշացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում