Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Տեղի է ունենում շատ ցավոտ անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում և ինչու են այդ գործընթացները ցնցումներ առաջացնում։ Վարչապետը նաև ներկայացրել է, թե որն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունը այս ամենում։

Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին վարչապետը կարևոր համարեց խոսել այս գործընթացների մասին։

«Իմ գնահատմամբ շատ կարևոր է արձանագրել, թե ինչ է մեզ հետ տեղի ունենում։ Ես, օրինակ, այս խնդրի, այս հարցի պարզաբանմանը շատ ժամանակ եմ տրամադրում, որովհետև պետք է արձանագրել, որ մեզ հետ տեղի ունեցածը, շատ իրադարձություններ և իրավիճակներ ցնցում են մեզ համար․ դրանք և՛ պետության առումով են ցնցում, և՛ մեզանից յուրաքանչյուրի համար անհատական առումով են ցնցում։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ։

Երկու օր առաջ Ազգային ժողովի հարց ու պատասխան տեղի ունեցավ, և պատգամավորներից մեկն իր հարցի մեջ օգտագործեց պատմական Հայաստան արտահայտությունը, ես էլ արձագանքեցի, որ ես պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես իրական Հայաստանի, այս Հայաստանի վարչապետն եմ։ Եվ ես ուզում եմ ձեզ հետ կիսել այն միտքը, որ, իմ կարծիքով, տեղի է ունենում ունենում հետևյալը՝ առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաև ֆիզիկապես շատ ցավոտ անցում է տեղի ունենում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»,- ընդգծեց վարչապետը։

Վարչապետը կարևոր համարեց այս գործընթացի հետ առևերեսվել՝ որպես Հայաստանում կառավարող ուժ։

«Մենք պետք է այս պրոցեսը հասկանանք և այս պրոցեսի մասին մենք պետք է նախ ինքներս մեր մեջ խոսենք և հետո խոսենք ժողովրդի հետ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է առաջնորդել և ապահովել Հայաստանի ժողովրդի և պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան և ապահովել իրական Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացումը։

«Կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք և պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների մոտիվացիան, ես վախենամ, որ շատ մեծ կդարձնենք հավանականությունը, որ իրական Հայաստանը կդառնա պատմական Հայաստնա»,-եզրափակեց Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում