Saturday, 27 04 2024
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ

Սարսափ Ռուսաստանում, սարսափ Հայաստանի ճանապարհներին

Համակ ուշադրության կենտրոնում է Մերձմոսկովյան ահաբեկությունը, իր ողբերգական եւ քաղաքական կողմերով: Այդ ընթացքում, Հայաստանում շարունակվում է ճանապարհային ողբերգությունը: Նախօրեին երեկոյան Երեւան-Սեւան ճանապարհին տեղի է ունեցել հերթական պատահարը, որի հետեւանքով կա երեք զոհ: Հայաստանի ճանապարհներին տարեկան զոհվում են հարյուրավոր մարդիկ, հիմնականում երիտասարդներ: Նրանք դառնում են ՃՏՊ զոհ:

Եթե այդ վիճակագրության անգամ կեսը արձանագրվի ժամանակի ու տարածության մեջ խտացվող մեկ կետում, այն կդառնա բոլորին ցավեցնող աղետ, բայց, երբ հարյուրավոր զոհերի վիճակագրությունը ձգվում է ժամանակի ու տարածության մեջ, վերածվում տարեկան վիճակագրության, դրա առնչությամբ աղետի զգացումը «լղոզվում» է, կամ ինչպես ասում են՝ թմրեցվում: Մինչդեռ, այդ սողացող աղետը կյանքեր է խլում կամ խեղում ամենօրյա սարսափելի ընթացքով:

Ընդամենը նախորդ շաբաթ տեղի ունեցավ երկու խոշոր պատահար, որի հետեւանքով զեհվեցին՝ մի դեպքում չորս անձ, մյուս դեպքում՝ երեք: Եվ ահա, հերթականը՝ երեք զոհ: Մեկ զոհի հանգեցնող պատահարները ընդհանրապես դարձել են գրեթե ամենօրյա սովորականություն: Եվ սա տեղի է ունենում մի պատճառով՝ Հայաստանում չկա պատշաճ եւ համակարգային աշխատանք ճանապարհային երթեւեկության անվտանգության պատկերն էապես փոխելու, բարելավելու ուղղությամբ: Այդ առնչությամբ կան ձեւական, այսպես ասած վարչահրամայական բնույթի նախաձեռնություններ, որոնք սակայն, մի կողմից որեւէ էական առնչություն չունեն խնդրի արմատին, մյուս կողմից ինքնին թերակատարվում են պատասխանատռու կառույցների ֆունկցիոնալ անկարողության եւ ոչ կոմպետենտության հետեւանքով: Օրերս ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, որով վարորդներին կոչ է անում ամրակապվել, զգուշացնելով, որ վարչարարությունը խստացվելու է: Հայաստանում կա պատկերացում, որ խնդիրների լուծումը լոկ վարչարարության խստացումն է:

Այն, որ վարչարարությունը հույժ կարեւոր է, կասկած չկա: Բայց, վարչարարությունը աթոռի մեկ ոտքն է միայն, որի վրա անվտանգ նստել հնարավոր չէ, եթե բացակայում են մյուս ոտքերը: Մասնավորապես, օրինակ նույն վարչարարության թիրախայնությունը: Մասնավորապես, մեծ նշանակություն ունի, թե հատկապես ինչի համար է տուգանվում վարորդրը, ի՞նչ աստիճանի խախտման համար, արդյո՞ք թիրախում հայտնվում են իսկապես վտանգավոր խախտումները, թե՞ վիճակագրություն ապահովելու համար վարչարարության թիրախում են հայտնվում խախտումներ, որոնք առանձնապես վտանգավոր չեն, ինչի հետեւանքով ըստ էության խեղվում է ֆունկցիոնալ նշանակությունը:

Մյուսը՝ ճանապարհներին կանխարգելիչ վերահսկողությունն է, որը եւս ցածր մակարդակի վրա է: Մեկ այլ բացակայող «ոտք» է այն, որ բացարձակապես չկա համակարգված, հետեւողականորեն, մասնագիտորեն մշակված քարոզչական աշխատանք, որը արդյունավետ կթիրախավորի սոցիալ-հոգեբանական շերտերը: Աթոռի մյուս ոտքը ճանապարհների կահավորումն է, սկսած լուսավորությունից, մինչեւ գոտիների պատշաճ տարբերակում, գծանշումներ, բաժանումներ, արգելապատնեշներ եւ այլն: Փոք, երեք միլիոնից էլ պակաս բնակչությամբ պետության համար ավտոպատահարների հետեւանքով տարեկան հարյուրավոր մահերը չափազանց մեծ թիվ են, չափազանց ծանր գին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում