Friday, 19 06 2026
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ

Ռուզվելտի ռադիոն եւ Փաշինյանի Տիկ Տոկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին» տիկտոկյան շարքի երկրորդ մասը: Այդպիսի շարք սկսելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց օրեր առաջ, Տավուշ կատարած այցից հետո, Տիկ Տոկում ներկայացնելով առաջին հոլովակը: Դժվար է ասել, թե ինչն է մղել այդ քայլին Նիկոլ Փաշինյանին, դա նախընտրական յուրօրինակ արշավի մեկնա՞րկ է, որտեղ հաշվարկված է աշխատանքը տիկտոկյան շերտի վրա, քանի որ այլեւս դժվար է հիմնվել միայն «ավանդական ընտրազանգվածի» վրա, որն ունի տարիքային բավականին բարձր շեմ, թե՞ կան այլ մոտիվներ:

Գուցե Նիկոլ Փաշինյանին ոգեւորել է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի օրինակը, որը ղեկավարելով ԱՄՆ Մեծ Դեպրեսիայի եւ հետո երկրորդ համաշխարհայինի տարիներին, ամերիկացիների հետ «զրուցում» էր ռադիոյով՝ «Զրույցներ բուխարու շուրջ» խորագրի ներքո: Իհարկե ժամանակները փոխվել ենմ, տեխնոլոգիաները՝ հեղափոխվել, եւ Նիկոլ Փաշինյանը այժմ «զրուցում է Տիկ Տոկի» շուրջ՝ պետության մասին: Այն, որ մեր հանրությունն ունի պետության մասին զրույցի կարիք, կասկածից վեր է: Ամբողջ հարցն այն է սակայն, որ պետության կառավարման ղեկը տնօրինող «էլիտաները» մինչ քաղաքացիների հետ պետության մասին զրուցելը, թերեւս պետք է իրենք իրենց աշխատանքով ստեղծեն պետականազգացողության այնպիսի միջավայր, որը հետո թույլ կտա քաղաքացուն առավել գործնական եւ դյուրին ընկալել պետության մասին զրույցները:

Երբ մարդիկ, որոնք զրուցում են պետության մասին, իրենց վարքագծով, կառավարման իրենց ոճով, էթիկայով, գործողություններով եւ արդյունքներով որեւէ կերպ ոչ միայն չեն նպաստում քաղաքացու մոտ պետության, պետականության զգացման ամրացմանը, պետության հանդեպ վստահության ձեւավորմանը, մնացյալը դառնում է ընդամենը «օփիում ժողովրդի համար», որի դիմաց հանրություններն ու պետությունները սովորաբար վճարում են բավականին թանկ գին:

Ընդ որում, այստեղ հարցը բոլորովին լոկ այն չէ, որ այսօր Հայաստան պետությունը հայտնվել է անվտանգային ահռելի փոսում եւ փնտրում է ելքեր, ընդ որում երբեմն՝ խուճապահար, տարերային փնտրտուքի տպավորությամբ: Անգամ այդպիսի իրավիճակի բացակայության դեպքում, պետական կառավարման տիրույթում բացակայում են պարզապես՝ տարրական կոմպետենտությունը, մասնագիտականության հանդեպ պետական, համակարգային վերաբերմունքը, բացակայում են ոլորտային վերափոխումների կամ ռեֆորմների հաջողված եւ ամբողջական, կայուն օրինակները: Պետության մաասին «զրուցելուց» առաջ՝ պետք է «աշխատել պետության» մասին: Այդ պարագայում նույնիսկ զրույցները կարող են դառնալ միանգամայն ավելորդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում