Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վրաստան է ժամանում ԵԽԽՎ-ի միգրացիայի և փախստակաների հարցերով ենթահանձնաժողովի անդամ Թինա Ակետոֆտը։
Վերջինս Վրաստանում հանդիպումներ է ունենալու Աբխազիայից և Հարավային Օսիայից փախստականների ու հարկադիր վերաբնակների գծով նախարար Կոբա Սուբելիանիի, փոխարտգործնախարար Թոռնիկե Գորդաձեի, վերինտեգրման հարցերով պետնախարարի առաջին տեղակալ Իրակլի Պորչխիձեի, ժողովրդական պաշտպան Գեորգի Տուգուշիի և Վրաստանում ԵՄ-ի մոնիթորինգային առաքելության ղեկավար Անջեյ Տիշկևիչի հետ։
Բացի այդ, Թինա Ակետոֆտը հանդիպելու է տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ակետոֆտը տեղում ուսումնասիրելու է փախստականների և հարկադիր վերաբնակների խնդիրները։
Ակետոֆտը Վրաստանը կլքի սեպտեմբերի 23-ին։