Sunday, 05 07 2026
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք

Ինչու՞ է լուռ հայ-ադրբեջանական նոր միջնորդ Բեռլինը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Գերմանիայի միջնորդությամբ կազմակերպված Փաշինյան Ալիեւ հանդիպումից մոտ մեկ ամիս անց, եւ հետո նույն միջնորդության շրջանակում արդեն Բեռլինում կայացած Միրզոյան-Բայրամով երկօրյա բանակցությունից երկու-երեք շաբաթ անց Հայաստանի վարչապետը մեկնում է Տավուշ  եւ հայտարարում, որ «ադրբեջանական գյուղերն» առանց նախապայմանի չվերադարձնելու դեպքում, Ադրբեջանի պահանջին ոչ ասելու դեպքում «մեկ շաբաթ հետո կլինի պատերազմ», որում Հայաստանը կմնա մենակ:

Առաջանում են անշուշտ բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են թե անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, դրանց մոտիվներին, մանիպուլյատիվության աստիճանին եւ այլն, բայց նաեւ հարցեր, որոնք վերաբերում են «թարմ միջնորդին»՝ Գերմանիային: Հայ-ադրբեջանական «վիզուալ» բանակցության երկար դադարից հետո Բեռլինը ստանձնեց հանդիպումներ կազմակերպելու միջնորդություն, առաջացնելով ոգեւորություն օրինակ հայ հանրության մի զգալի մասի շրջանում, որ այդ հանդիպումները կնպաստեն լարվածության նվազմանը, պատերազմի ռիսկերի հեռացմանը:

Բայց, արի ու տես, որ համենայն դեպս Հայաստանի վարրապետի հայտարարությունները խոսում են բոլորովին հակառակի մասին. նա ասում է, որ՝ կամ պետք է համաձայնենք Բաքվի պայման-պահանջին, կամ կլինի պատերազմ, որում կմնանք մենակ: Անցել է արդեն մի քանի օր, սակայն որեւէ արձագանք չկա օրինակ Մյունխենի եւ Բեռլինի հանդիպումների միջնորդից՝ Գերմանիայից:

Մինչդեռ, շատ հետաքրքիր եւ կարեւոր կլիներ հասկանալ՝ այն թեման, որ ներկայումս բացել է Նիկոլ Փաշինյանը,, շոշափվե՞լ է Մյունխենում եւ Բեռլինում, շոշափվել է այն շեշտադրումներով, որոնք բարձրաձայնում է Նիկոլ Փաշինյա՞նը, Փաշինյանը հենց որպես «շարունակությու՞ն» է բարձրաձայնում դրանք, թե՞ այդ երկու հանդիպումներում քննարկվել են բոլորովին այլ հարցեր, եղել է բոլորովին այլ մթնոլորտ ու տրամադրություն եւ պաշտոնական Բեռլինի համար էլ անսպասելի ու անակնկալ է, որ երկու-երեք շաբաթ անց Երեւանը բարձր մակարդակով անում է այդօրինակ շեշտադրումներ եւ ներկայացնում Հայաստանի հանրությանը այդօրինակ «դիլեմաներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում