Wednesday, 15 05 2024
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ

«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը պետք է անցնի «պատերազմի տնտեսության» և ամեն ինչ անի Կիևի հաղթանակն ապահովելու համար։

Բրյուսելում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովի նախօրեին՝ մարտի 18-ին, Միշելը Euractiv կայքում հրապարակել է հոդված՝ «Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի» խորագրով։

Շառլ Միշելը հոդվածը սկսում է՝ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի մասին պատմելով։

«Հեռախոսով լսելով Վլադիմիր Զելենսկիի մռայլ ձայնը․ «Ռումբերն ընկնում են մեզ վրա, սա լայնածավալ ներխուժում է», ես հասկացա, որ այդ պահին ամբողջ անվտանգության համակարգը, որ գոյություն ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ընդմիշտ փոխվել է։ ԵՄ-ն նույնպես դրա հետ միասին պետք է արագ փոխվի», – գրում է Միշելը:

Եվրոպական խորհրդի ղեկավարը հավելում է, որ պատերազմի մեկնարկից երկու տարի անց «պարզ է դարձել, որ Ռուսաստանը կանգ չի առնելու Ուկրաինայում, ինչպես 10 տարի առաջ կանգ չի առել Ղրիմում»։

«Ռուսաստանը շարունակում է ապակայունացնող մարտավարությունը Մոլդովայում, Վրաստանում, Հարավային Կովկասում, Արևմտյան Բալկաններում և նույնիսկ աֆրիկյան մարցամաքում», – գրում է նա։

Միշելը նաև գրում է, որ համարժեք արձագանք չտալու դեպքում Եվրոպան կարող է լինել հաջորդը։

«Եթե ​​մենք ԵՄ-ի պատասխանը ճիշտ չկազմակերպենք և Ուկրաինային բավարար օգնություն չտրամադրենք Ռուսաստանին կանգնեցնելու համար, ապա մենք հաջորդը կլինենք», – հավելում է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Այս առումով Միշելը Եվրոպային առաջարկում է վերանայել իր մոտեցումը տնտեսության նկատմամբ և առաջնահերթություն տալ պաշտպանական խնդիրներին՝ անցնելով «պատերազմի տնտեսության» ռեժիմի։

«Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար: Մենք այլևս չենք կարող հույս դնել ուրիշների վրա կամ կախված լինել ԱՄՆ-ում կամ որևէ այլ վայրում ընտրությունների արդյունքներից», – նշում է Շառլ Միշելը՝ հավանաբար, արձագանքելով ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, որը նշել էր, որ ընտրվելու դեպքում չի պաշտպանի ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք պաշտպանությանը չեն ուղղում անհրաժեշտ գումարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում