Sunday, 28 04 2024
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

Աննա Հակոբյանը նշանակվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մարտի 13-ին և 14-ին տեղի ունեցած երկու արտահերթ նիստերի օրակարգում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի փոփոխության հարցերն են եղել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, առաջին արտահերթ նիստով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների միաձայն որոշմամբ Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Ըստ աղբյուրի՝ մարտի 14-ի նիստում քննարկվել է հիմնադրամի գործադիր տնօրենի փոփոխության հարցը: Հոգաբարձուների խորհրդի նախագահի առաջարկությամբ և խորհրդի մյուս անդամների միաձայն որոշմամբ Հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Աննա Հակոբյանը:

Նշվում է, որ Աննա Հակոբյանը, մինչև հիմնադրամի գործադիր տնօրեն նշանակվելը, սեփական դիմումի համաձայն դուրս էր եկել Հոգաբարձուների խորհրդի կազմից և այդպիսով նաև թողել էր խորհրդի նախագահի պաշտոնը:

«Մխիթար Հայրապետյանի նախարար նշանակվելուց հետո «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ծրագրերի անխափան իրագործումը և հիմնադրամի հետագա բնականոն գործունեությունն առավել արդյունավետ ապահովելու համար անհրաժեշտ է, որ ստանձնեմ հիմնադրամի գործադիր տնօրենի պարտականությունները՝ թողնելով Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը և դուրս գալով Հոգաբարձուների խորհրդից: Տնօրենի կարգավիճակն ինձ հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել ծրագրերի իրագործմանը, և այս մոդելի փորձարկումը հիմնադրամին նոր լիցք տալու նպատակ ունի նաև: Սա մեր գործերի տեսանելիությունը, հաշվետվողականությունն ու թափանցիկությունն ապահովելու լրացուցիչ գործոն կդառնա։ Շնորհակալ եմ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին այս տեսլականը կիսելու, գործադիր տնօրենի կարգավիճակն ինձ վստահելու և Մխիթար Հայրապետյանին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահությունը ստանձնելու համար: Ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրագործումն ապահովելուն զուգընթաց կփորձենք ռազմավարական նոր ծրագրեր մեկնարկել: Կրկին շնորհակալություն եմ հայտնում հիմնադրամի բոլոր նվիրատուներին»,- հոգաբարձուների խորհրդի նախագահի և անդամի կարգավիճակը թողնելը և հիմնադրամի տնօրեն նշանակվելը մեկնաբանել է Աննա Հակոբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում