Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Վստահ ենք, որ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը կարող է դառնալ համազգային կոնսոլիդացիայի եզակի նպատակ.«Հանուն Հանրապետության» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

«Առաջնորդվելով խարխլված աշխարհակարգի պայմաններում բացառապես Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ զարգացման, տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության շահերով, – Արձանագրելով, որ Հայաստանը եւ Եվրամիությունը ֆիքսել են շահերի, նպատակների եւ արժեքների ընդհանրություն, – Հաստատելով նաեւ, որ Հայաստանի Անկախության վերականգնումից ի վեր ձեւավորված անվտանգային, պաշտպանական, արտաքին քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ ոչ միայն կառուցված են եղել կարճաժամկետ և սխալ հաշվարկված ռազմավարության եւ ակնկալիքների վրա, բերելով Հայաստանում ռուսական ներկայության ընդհուպ վտանգավոր ներսփռման, ռուսական ձեւաչափերում եւ «դաշինքներում» Հայաստանի հնարավորությունների սահմանափակումների եւ թուլացման, ըստ այդմ, վերածվել են արտաքին աշխարհի և գործընկերների հետ նորովի հարաբերություններ կառուցելու ճանապարհին գլխավոր խոչընդոտի եւ գոյաբանական մակարդակի ներքին եւ արտաքին սպառնալիքի, – Հաշվի առնելով Եվրոպական Միության՝ մինչեւ 2030 թվականը նոր ընդլայնման պատրաստակամությունը եւ մեր հարեւան Վրաստանի Հանրապետությանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի հաստատումը, ինչը պատմական հնարավորությունների պատուհան է բացում Հայաստանի Հանրապետության համար, – Համոզված լինելով, որ Հայաստանի նկատմամբ Ազատության եւ Մարդու Իրավունքների թշնամի՝ ավտորիտար եւ ամբողջատիրական ռեժիմների անօրինական ճնշումներին դիմագրավելը օրվա հրամայական է, Բացարձակ համոզմունք ենք հայտնում առ այն, որ․

1․ Հետայսու Հայաստանի Հանրապետության քաղաքականության բոլոր ներքին եւ արտաքին ոլորտային բարեփոխական օրակարգերը պետք է ենթարկվեն մեկ ռազմավարական նպատակին՝ Հայաստանի լիիրավ անդամակցությանը Եվրոպական Միությանը մինչեւ 2030 թվականը, ինչը նշանակում է․ լիակատար ներդաշնակեցում Եվրոպական ստանդարտներին եւ Եվրամիության ընդհանուր քաղաքականությանը։

2․ Այդ ռազմավարական նպատակը ոչ միայն լիարժեքորեն համահունչ է Հայաստանի՝ տարածաշրջանում տեւական, համապարփակ եւ արժանապատիվ խաղաղության հաստատման օրակարգին, այլեւ բխում է Եվրամիության ստեղծման հիմքում ի սկզբանե դրված գաղափարից՝ ձեւավորել ընդհանուր արժեքային հենք եւ տնտեսական շահ, ինչի վրա հիմնվելով Եվրոպական ազգերը հաղթահարեցին դարերով կուտակված սահմանային վեճերը եւ ազգամիջյան թշնամանքը երկու համաշխարհային պատերազմներից հետո։

3․ Բոլոր քաղաքական ուժերը, քաղաքականապես ակտիվ հասարակական շերտերը եւ շրջանակները հայտնեն իրենց հստակ դիրքորոշումը Հայաստանի կողմից Եվրամիությանը լիիրավ անդամակցության հայտի շուտափույթ ներկայացման վերաբերյալ։ Վստահ ենք, որ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը կարող է դառնալ համազգային կոնսոլիդացիայի եզակի նպատակ։ Ելնելով վերոնշյալից, Հանուն Հանրապետության Կուսակցությունն իր պատրաստակամությունն է հայտնում ամենաակտիվ կերպով նախաձեռնել հասարակական-քաղաքական քննարկումներ եւ մասնակցել դրանց տարբեր ֆորմատներով, նպատակ դնելով հասնել ամենալայն ազգային կոնսոլիդացիայի՝ մեր պետականության համար կենսական կարեւորության այս ռազմավարական նպատակն իրականություն դարձնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում