Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը պատասխանել է Իլհամ Ալիևին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ պատասխանել է Իլհամ Ալիևին։

Հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի նախագահը «Բազմազանության պաշտպանություն. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024թ.» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում կրկին բարձրաձայնել է UNESCO-ին ուղղված Ադրբեջանի դիմումի մասին՝ Հայաստան առաքելություն ուղարկելու վերաբերյալ, և դժգոհել, որ դիմումը մնացել է անպատասխան։ Ադրբեջանում սովոր են միջազգային կառույցների համարժեք քայլերը որակել «անհամարժեք»։ Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն է անում այնպիսի ժամանակաշրջանում, երբ ամեն օր ստացվում են տեղեկություններ Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր-քրիստոնեական, ազգային մշակութային ժառանգության նմուշների ոչնչացման, խեղման, յուրացման մասին։

Հայկական մշակութային միջավայրի ոչնչացումը վաղուց դադարել է սահմանափակ քննարկման խնդիր լինել։ Այդ մասին արդեն տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում են ինչպես միջազգային կազմակերպությունները, այնպես էլ օտարազգի քաղաքական գործիչները, որոնք քանիցս շեշտել են, որ նման քայլերը միայն սրում են տարածաշրջանային անվստահության մթնոլորտը։ Սակայն այս ձևակերպումները չափազանց մեղմ են իրապես գնահատելու համար այն համակարգային հայատյացությունը, որը տասնամյակներ շարունակ տիրում է ադրբեջանական հասարակության հոգևոր-բարոյական համոզմունքներում։

Անցած երեսնամյակում Ադրբեջանը ծրագրավորված և պետականահեն գործելակերպով ոչնչացրել է պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում ողջ հայկական էթնոմշակութային միջավայրը։ Այն բոլոր բանաձևերն ու կոչերը, որոնք ցուցել են ադրբեջանական կառավարությանը չդիմել էթնոֆոբ քայերի, մնացել են օդում։ Եվ այժմ Ադրբեջանն ակնկալում է, որ իրենց առաջ քաշած կեղծ օրակարգերին միջազգային կառույցները պետք է արձագանքեն։

Վերջին ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանն այնպիսի բռնապետություն է, որտեղ խոչընդոտվում է այնպիսի մարդասիրական կառույցների գործունեությունը, ինչպիսին Կարմիր խաչն է։ Քաղաքական ցինիզմի գագաթնակետն է այն, որ 10 ամիս շարունակ ավելի քան 100 հազար էթնիկ հայերի ռասիզմի հիմքով և քաղաքական նպատակներով հումանիտար աղետի ենթարկած վարչակարգը ինչ-որ մշակութային ժառանգության մասին է բարձրաձայնում։ Մինչդեռ համաշխարհային արդարությունն ու արդարադատությունը կայանում են նրանում, որ միջազգային իրավապաշտպան բոլոր կոնվենցիաների, բանաձևերի և հռչակագրերի հիմքով անվերապահորեն վերականագնվեն Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև պատմական Գարդմանի, Շիրվանի և նախիջևանի էթնիկ զտման ենթարկված հայության անօտարելի իրավունքները։ Իսկ UNESCO-ի առաքելությունը հսկայական աշխատանք ունի իրականացնելու ինչպես պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում հայկական էթնոցիդի ուսումնասիրության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հերթական էթնոցիդի կանխման ուղղությամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում