Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել է, որ Մուամար Քադաֆին, ում գտնվելու վայրը հայտնի չէ, հավանաբար լքել է Լիբիան:
«Ես կարծում եմ, որ Քադաֆին Լիբիայում չէ»,- հայտարարել է նախարարը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Messaggero թերթին:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Քադաֆին, հնարավոր է, թաքնվում է Բանի Վալիդում կամ Սիրթում: Հիշեցնենք, որ այս երկու քաղաքներն առայժմ գտնվում են քադաֆիականների հսկողության տակ: Ապստամբներն այսօր կարողացել են գրավել Սիրթի օդանավակայանը և ռազմաբազան, սակայն մտնել քաղաք նրանց չի հաջողվել:
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավարությունը հայտնել էր, որ Բանի Վալիդն ու Սիրթը շուտով կգրավվեն: Այս պահին մարտերը Լիբիայում շարունակվում են: