Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Զելենսկին Ալիեւին ընտրություն է պարտադրում

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պաշտոնական նամակ է հղել Իլհամ Ալիեւին: Դիվանագիտական արարողարգին հավուրպատշաճի մի քանի սիրալիրությունները եթե հանենք, իսկ դրանք ըստ էության ուղերձի քաղաքական նշանակության հետ միայն էպիտետային առնչություն ունեն, ապա, ինչպես ռուսներն են ասում՝ չոր արդյունքում կմնա այն, որ նա Ալիեւին հրավիրում է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով Խաղաղության համաժողովին: Ընդ որում, ակնկալելով Ադրբեջանի «գործուն մասնակցությունը խաղաղության բանաձեւի իմպլեմենտացիայի հարցում»:

Ուկրաինայի նախագահը Շվեյցարիայում նախատեսվող Խաղաղության համաժողովին Իլհամ Ալիեւի ներկայության ցանկություն արտահայտել էր Ադրբեջանում նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո: Ըստ երեւույթին, անցած մեկ ամսում Բաքվից որեւէ արձագանք նա չի ստացել եւ որոշել է խնդիրն ավելի սրել՝ առաջադրելով Ուկրաինայում խաղաղության հաստատման սկզբունքների համաձայնեցմանն Ադրբեջանի ուղղակի ներգրավվածության պահանջ:

Ընդ որում, նրա ուղերձը Բաքու է հասել Ռուսաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի բանակցությունների հաջորդ օրը: Իսկ Միշուստինը եւ Ալիեւը համաձայնեցրել են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքների արդիականացման հարցը: Այսքան՝ հրապարակային մասով: Ի՞նչ ծավալ ունի ռուս-ադրբեջանական այսբերգի ընդջրյա մասը՝ երեւի կռահել կամ կանխատեսել են արեւմտյան ալյանսի երկրները: Իսկ որ Զելենսկին Ալիեւի առջեւ ծանրագույն խնդիր է դնում արեւմտյան գործընկերների համաձայնությամբ կամ նույնիսկ հանձնարարությամբ, դրանում, երեւի, կասկածել պետք չէ:

Ռուս-ուկրաինական կարգավորման ի՞նչ սկզբունքներ է դավանում Կիեւը՝ Արեւմուտքի, ինչպես նաեւ Չինաստանի ու անգամ Թուրքիայի հետ՝ գաղտնիք չէ: Ֆորմալ առումով Ադրբեջանը նույնպես սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անխախտելիությանը, նույնիսկ մարդասիրական եւ տեխնիկական աջակցություն է ցուցաբերում: Գործնականում, սակայն, Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի տրանզիտային ապահովումն Ադրբեջանին դասում է Ռուսաստանի մերձավորագույն դաշնակցի շարքում:

Զելենսկին, այսպիսով, Ալիեւին առաջարկում է կողմնորոշվել՝ Ռուսաստանի՞ հետ է, թե՞ Ուկրաինայի: Սա արդեն հայ-ադրբեջանական բանակցությունների արեւմտյան կամ ռուսական հարթակ ընտրելու խնդիր չէ, որպեսզի Ալիեւն իրեն «կամակոր այծի» վարք թույլ տա: Մի կողմում միջազգային, մյուսում՝ ուժի իրավունքն է: Միանալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման արեւմտյան սկզբունքներին, նշանակում է ընդունել միջազգային իրավունքի գերակայությունը եւ դառնալ սկզբունքների մշակման մասնակից: Մերժել Զելենսկիի «ցանկությունը»՝ ենթադրում է խնդիրներ ունենալ ոչ միայն հավաքական Արեւմուտքի, այլեւ մերձավորագույն դաշնակից Թուրքիայի, թերեւս՝ նաեւ Չինաստանի հետ:

Ինչու՞ է Ալիեւը Ռուսաստանի վարչապետին Մոսկվա ճանապարհելուց հետո հրապարակայնացրել, որ Ուկրաինայի նախագահն իրեն նման առաջարկություն է արել: Մոսկվայի հետ հետագա հարաբերությունների գի՞ն է բարձրացնում: Հնարավոր է, բայց եթե Ալիեւը մասնակցի Շվեյցարիայի Խաղաղության համաժողովին, ներգրավվի ռուս-ուկրաինական կարգավորման սկզբունքների մշակմանը եւ իմպլեմենտացմանը, ապա դա կնշանակի, որ նա համաձայնում է հայ-ադրբեջանական կարգավորման՝ Գրանադայում ձեւակերպված պլատֆորմին:

Ի՞նչ ընտրություն կկատարի Ալիեւը: Ինչու՞ է Ուկրաինայի նախագահը շեշտադրում այդ քննարկումներին Ադրբեջանի մասնակցության կարեւորությունը: Ի՞նչ կհուշի Թուրքիան Ադրբեջանին: Շվեյցարիայի Խաղաղության խորհրդաժողովին Էրդողանը մասնակցելու՞ է: Երբ վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, Ադրբեջանի համար նման բարդ իրավիճակ կանխատեսու՞մ էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում