Wednesday, 10 06 2026
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի

82-ամյա բռնաբարված տատիկը կույս չի եղել

Օրեր առաջ Լոռու մարզում խայտառակ դեպք է գրանցվել: Ալավերդցի, 1990թ. ծնված երիտասարդը բռնաբարել է 82-ամյա միայնակ տատիկին: Նախնական տեղեկություններով, տղան ծեր կնոջից նախ պահանջել է ունեցած փողն ու ոսկեղենը, ապա տեսնելով, որ տատիկը համառում է, բռնաբարել է նրան:

Նախնական տվյալներով, ծեր կինը երբևէ ամուսնացած չի եղել, ավելին` եղել է կույս: Այնինչ, «Առաջին լրատվական»-ին հաջողվեց պարզել, որ 82-ամյա տատիկն ամենևին էլ կույս չի եղել: Ամբողջ կյանքում գյուղական աշխատանքով զբաղված կինը ամուսնացած եղել է: Ամուսնու երկրորդ կինն էր, ով վաղուց այրիացել էր: Պարզապես համատեղ կյանքի ընթացքում նրանք երեխաներ չեն ունեցել: Միանշանակ է, որ ծեր կինը բռնաբարությունից առաջ կույս չի եղել, ինչպես նախնական վարկածով նշված էր տարածված տեղեկատվության մեջ: Ինչևէ, բռնաբարությունից հետո Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի բաժանմունքում քրեական գործ է հարուցվել բռնաբարության և կողոպուտի հատկանիշներով:

Դեպքը տեղի է ունեցել Ալավերդի քաղաքի «Ռուսական ձոր» կոչվող թաղամասի սեփական տներից մեկում, որի բնակիչ, 82-ամյա Ռոզա Մոսինյանը հայտարարություն էր տվել ոստիկանությունում, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 19.20-ի սահմաններում մի երիտասարդ բռնաբարել է իրեն և գողացել ոսկյա զարդեր: Ոստիկանությանը հաջողվել է պարզել, որ այդ երիտասարդը նախկինում երեք անգամ դատապարտված Արման Ռամազյանն է, ով ձերբակալված է որպես կասկածյալ: Միաժամանակ, ասվում էր, որ ոստիկանությունը առերեսում է կազմակերպել կասկածյալի և բռնաբարված կնոջ միջև: Հարևանների փոխանցմամբ` Ռոզա Մոսինյանը իրենց հետ զրույցում ասել է, որ իրեն բռնաբարողն ու թալանողը ուրիշ երիտասարդ է, այլ ոչ ոստիկանության հայտնաբերածը, մինչդեռ ձերբակալված Արման Ռամազյանն իր հերթին հակառակն է պնդում` ասելով, որ ինքն է կողոպտել ու բռնաբարել ծեր կնոջը: Որոշ աղբյուրների փոխանցմամբ` պատճառն այն է, որ ոստիկանական բաժանմունքում տղային այնքան են ծեծել, որ նա իր մեղքն ընդունի: Ի դեպ, նշված հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը նոր է ազատվել կալանավայրից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Երեկ մենք զրուցեցինք Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանի հետ, ով տեղեկացրեց, որ ձերբակալված երիտասարդն ազատ է արձակվել: «Աշխատում ենք նոր ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ»,- տեղեկացրեց Գագիկ Իսպիրյանը: Մեր այն դիտարկմանը, թե ստացվում է, որ տվյալ երիտասարդը չի եղել բռնաբարողը, պարզաբանեց. «Կասկածանքով ձերբակալել էինք, բայց քանի որ բավարար ապացույցներ ձեռք չբերեցինք որպես մեղադրյալ ներգրավելու համար, ազատ արձակեցինք: Նախաքննությունը այդ ուղղությամբ շարունակվում է, փորձաքննություն ենք նշանակել, որը հնարավոր է, մեզ տա ապացուցողական նշանակության փաստեր»: Գագիկ Իսպիրյանը ևս մեզ հետ զրույցում հաստատեց, որ տիկին Ռոզան մինչև բռնաբարությունը կույս չի եղել, քանի որ ամուսնացած է եղել:

Մենք փորձեցինք զրուցել նաև տիկին Ռոզայի հետ, սակայն մեզ խորհուրդ տվեցին նրան առայժմ չանհանգստացնել` հաշվի առնելով նրա տարիքը և հոգեբանական ապրումները: Չնայած ներկա պահին իրեն լավ է զգում, սակայն կատարվածից հետո դեռ ամաչում է խոսել և շփվել մարդկանց հետ: Միայն այդ տարիքում կատարվածի մասին բարձրաձայնելն ու ոստիկանությանը հաղորդելն էլ իր կողմից մեծ հերոսություն և համարձակություն էր, քանի որ նման իրավիճակում հայտնված երիտասարդները, այն էլ մարզերի, աշխատում են ծածուկ պահել կատարվածը: Չնայած հարևանության շրջանում նաև խոսակցություններ են շրջանառվում, որ տիկին Ռոզան ոչ թե բռնաբարության, այլ կողոպուտի համար է դարդ անում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում