Sunday, 28 04 2024
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

Ողբերգությունից 16 տարի անց. ցանկությունները շատ քիչ են

Լրանում է մարտիմեկյան ողբերգության 16-րդ տարելիցը: 16 տարիների ընթացքում այս մասին թվում է թե ասվել է հնարավոր ամեն ինչ, սակայն առ այսօր ակնառու է, որ կան էական ու կարեւորագույն հարցեր, որոնք չեն ստացել եւ չեն ստանում պատասխան: Խոսքն անշուշտ թե 10 քաղաքացու սպանության մասին է, եւ թե իհարկե ավելի լայն հանգամանքների, որոնք զարգացան այն տրամաբանությամբ, որ Երեւանի կենտրոնում տեղի ունեցավ արյունալի ողբերգությունը:

Ի վերջո, տասը քաղաքացիների սպանությունը այդ առավել էական հանգամանքների ծավալման ծանր հետեւանքն է: Մեզ, որպես հանրություն, պետություն, հարկ է հասկանալ, խորապես բացահայտել, ախտորոշել, թե ի՞նչ գործընթացներ ծավալվեցին թե այդ օրը, թե դրան նախորդող օրերին, եւ թե նախորդող ամիսներին ու տարիներին, որոնք հանգեցրին Երեւանի կենտրոնում արյունալի իրադարձությունների: Ձեւակերպումը, որ օրվա իշխանությունը ամենադաժան միջոցներով կանխեց իշխանության կորստի հնարավոր վտանգը, թերեւս իրավիճակի, ողբերգության մակերեսն է միայն, իսկ մնալ մակերեսին, նշանակում է այդպես էլ երբեք չհասկանալ, թե ինչ կատարվեց մեզ հետ, մեր պետության հետ:

Իսկ չհասկանալ դա, նշանակելու է չհասկանալ, թե ինչ է շարունակում կատարվել, ինչպու են հետագա իրադարձությունները զարգացել այնպես՝ ինչպես զարգացել են, ինչու ենք մենք ունեցել այդ ընթացքի այս կամ այն հանգրվանը: Առավել եւս, որ Հայաստանը 2008-ի մարտի 1-ից հետո կարծես թե չի ունեցել որեւէ հանգիստ հանգրվան, եւ ավելին՝ մենք ապրել ենք աճող մարտահրավերների եւ բարդ զարգացումների պայմաններում:

Ցավոք, Հայաստանում չկա թե հանրային միջավայր, թե քաղաքական-քաղաքացիական պատշաճ ինստիտուցիոնալ համակարգ, թե առավել եւս պետական ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը թույլ կտա հանրությանը հանդարտ, առանց մանիպուլյատիվ գործոնների գերակայության ուսումնասիրել մեզ հետ կատարված ողբերգության պատճառները, կարողանալ «սուզվել» եւ տեսնել խորքը: Ավելին, արվում է ամեն ինչ՝ հանրությանըւ մշշտապես մակերեւույթի վրա կենտրոնացնելու համար:

Եվ, երբ Հայաստանի տարբեր մակարդակի պաշտոնյաներ կամ քաղաքական գործիչներ հայտարարում են, թե Մարտի 1 այլեւս երբեք չի կրկնվի, ապա այդ հայտարարությունը ըստ էության ոչնչով չի տարբերվում այն պաթետիկ, կենացային հռետորաբանությունից, որ Հայաստանում ծավալվում է տարբեր ուրախ եւ վշտալից առիթներով, որի ներքո ըստ էության չկա բովանդակություն, քանի որ չի եղել եւ չկա երեւույթների համապարփակ բացահայտում, որը թույլ կտա Հայաստանում իրականացնել ներհասարակական-ներքաղաքական կյանքի որակական այնպիսի վերափոխում, որ մարտիմեկյան ողբերգությունների որեւէ մոտ, թե հեռու, գործնական, թե տեսական ռիսկ բացառի ինստիտուցիոնալ, այլ ոչ անձերի մակարդակով:

Որովհետեւ Հայաստանի հանրապետության եւ դրա քաղաքացիների հանդեպ այդօրինակ ռիսկերը գոյանում են մեծ եւ ազդեցիկ ինստիտուտների աշխատանքի արդյունքում, եւ այդ ռիսկերը հնարավոր է էապես կանխարգելել եւ արգելափակել միայն շատ, թե քիչ համարժեք ինստիտուտուցիոնալ համակարգեր ձեւավորելով, այլ ոչ թե մարդկային ցանկություններով՝ որքան էլ դրանք լինեն մեծ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում